Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայտարարություն


Օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Արդեն այսօր` օգոստոսի 10-ին, հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկվելուց առաջ եւ հետո երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են բռնությունների ու ծեծի, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության շենքում բռնության է ենթարկվել անգամ երիտասարդների փաստաբաններից մեկը:

Կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը զավթած խմբավորումը  երկիրն, ըստ էության, վերածել է ոստիկանական պետության: Օրենքը չի գործում: Ոչ ոք պաշտպանված չէ: Իսկ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց, առավել եւս` այլոց իրավունքները,  հայտնվում են թիրախի կարգավիճակում: Սա է պատճառը, որ այս երիտասարդները այդքան հաճախ ոստիկանների կողմից բռնությունների են ենթարկվում, ձերբակալվում ու կալանավորվում են:

Մենք` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Կոնգրեսի երիտասարդ յոթ ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը եւ նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում սկսելու փորձերը: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլորին եւ անաչառ հետաքննության արդյունքում պատժել բռնություն գործադրողներին ու շինծու քրեական գործ սարքողներին:

Վարդան Հարությունյան
Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ          

Իզաբելլա Սարգսյան
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հ/կ          

Նատալյա Մարտիրոսյան
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե հ/կ          

Լեւոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ

Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հ/կ

«Հույս» հ/կ


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը