Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Դա սպանություն էր»
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն
/2011-Օգոստոս-08/
Ս/թ հունիսի 15-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանվել էր Արման Ենգիբարյանը: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվում:
Արդյունքում ոստիկանի գործողությունները գնահատվեցին որպես իրավաչափ, եւ այդ մասով գործը կարճվեց: Այդ մասին երեկ զրուցեցինք Արման Ենգիբարյանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի հետ: - Ինչպե՞ս եք վերաբերվում գործի կարճման փաստին: - Մեր գործողությունները հետեւյալն են լինելու: Մենք պետք է նախ դիմենք Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի ստանանք կարճման որոշումը եւ բողոքարկենք այն, որովհետեւ մենք գտնում ենք, որ խախտվել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը, գտնում ենք, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն եղել, եւ, ըստ էության, դա սպանություն է եղել: Նրա ծնողների դիրքորոշումն էլ հետեւյալն է. Արման Ենգիբարյանը նշված ավազակային հարձակումների հետ ոչ մի առնչություն չունի: Բացի այդ, ոստիկանությունից ասում են, որ կանչ է եղել, որ մի մարդ փորձել է մի բնակարան մուտք գործել, դրա հիման վրա ոստիկանները հետապնդել են Ենգիբարյանին: Սկզբից նրա հետ որոշակի զրույց են ունեցել, քաշքշել են, հետո թույլ են տվել, որ նա հեռանա: Այսինքն, եթե ոստիկանները ուզում էին նրան վնասազերծել, նրան հենց այնտեղից պետք է բերման ենթարկեին: Բայց ոստիկանները թույլ են տվել, որ նա հեռանա իրենցից, հետո հետապնդել են, հետո էլ կրակել են ու սպանել: Այն, որ նա փորձել է ինչ-որ բնակարան մուտք գործել, դա դեռեւս հանցագործություն չէ: Հետեւաբար, հանցագործություն կատարած անձի հետապնդելու եւ նրան վնասազերծելու մասին խոսք լինել չի կարող: - Այսինքն, խոսքը այն մասին է, որ Ենգիբարյանը հանցագործության վայրում կամ հանցագործության փորձի ժամանա՞կ չի վնասազերծվել: - Այո: Փաստացի նա հանցագործություն կատարած չի եղել, իսկ նախկինում կատարվածների վերաբերյալ մինչ օրս ոչ մի ապացույց չկա: Առանձին քննություն է կատարվում այդ ավազակային հարձակումների վերաբերյալ: Եւ ես գիտեմ, թե ինչպիսին է լինելու այդ գործի ճակատագիրը: Այդ բոլոր գործերը միացնելու են մեկ վարույթում եւ կարճելու են, քանի որ կասկածյալը Արման Ենգիբարյանն է եւ նա մահացած է, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե կասկածյալը կամ մեղադրյալը քննության ընթացքում մահանում է, քրեական գործը կարճվում է: Իսկ մենք նախ սպանության գործը պետք է բողոքարկենք, որպեսզի քրեական գործի վարույթը վերականգնվի, եւ բոլոր մեղավորները պետք պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերվում է գործի մյուս մասին, որը վերաբերվում է ավազակային հարձակումներին, պետք է Արման Ենգիբարյանի ներկայացուցիչներին հնարավորություն տրվի պաշտպանվելու: Մինչ օրս այդ հնարավորությունը մեզ չի տրվում, եւ մենք չենք կարողանում վիճարկել այն, որ ավազակային հարձակումը ինքն է արել: - Իրավապահները ներկայացնում են, թե ավազակային հարձակումներից տուժածները ճանաչել են Ենգիբարյանին եւ ասել, որ հենց նա է հարձակումների հեղինակը: Ինչքանո՞վ են արժանահավատ այդ վկայությունները: - Դեռեւս մինչեւ Արման Ենգիբարյանի սպանությունը այդ նույն վկաների միջոցով մի մարդ հայտնվել էր կալանքի տակ: Հենց այդ գործով, որ դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ նշանակվեց, եւ նա ազատվեց դատավորի իր պաշտոնից: Իսկ այն անձը, որը եղել է կալանքի տակ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այսինքն, նույն վկաները նախ ասել էին, որ իրենց վրա ավազակային հարձակում գործող անձը այդ մի մարդն է եղել, այնուհետեւ նույն բանը ասել են Ենգիբարյանի մասին: Այն ժամանակ այդ վկաները սխալվել էին եւ կարող են սխալվել նաեւ Արման Ենգիբարյանի առումով: Աղբյուրը՝ http://www.armtimes.com/27155
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների