Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Զինծառայողի մահվան գործով դատաքննությունը պետք է տեղափոխել Հայաստան


84454Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայողների ծեծից մահացած 19-ամյա զինծառայող Գևորգ Կոտինյանի գործով դատավարությունը Ստեփանակերտից պետք է տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Սյունիքի մարզի կամ որևէ այլ մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այս համոզմանն է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը, քանի որ իրենց անվտանգության երաշխիքները բացակայում են Ստեփանակերտի դատարանում անցկացնելու դեպքում: Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին զինծառայողների սպանության մեկ այլ գործով, որտեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը հանդես էին գալիս որպես ամբաստանյալ Մանվել Հազրոյանի պաշտպաններ, ցմահ ազատազրկման դատապարտված Հազրոյանը շիշը շպրտել էր դատավորի ուղղությամբ, ինչից հետո Շուշիի քննչական մեկուսարանի կալանավորներին ուղեկցող վաշտի աշխատակիցները ծեծել էին ոչ միայն ամբաստանյալին, այլ նաև բռնություն կիրառել նրանց նկատողություն անող Էդմոն Մարուքյանի նկատմամբ: Այդ նույն անձինք օգոստոսի 8-ին պետք է հանդիպեն նույն դատարանում՝ Գևորգ Կոտինյանի գործով, սակայն միջադեպի կրկնությունից խուսափելու համար պետք է միջնորդեն այն հետաձգել և տեղափոխել ՀՀ որևէ դատարան:

Հիշեցնենք, որ Վանաձորից զորակոչված 19-ամյա Գևորգ Կոտինյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողը մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է եղել: Իսկ դեպքը զորամասից այսպես են ներկայացրել. Գևորգը՝ ձեռքերը գրպանում մոտեցել է զորանոցում դրված վառարանին, որ սիգարետը կպցնի, այնտեղ գտնվող զինծառայողները, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ էին, Գևորգին նկատողություն են արել և պահանջել ձեռքերը գրպանից հանել, որից հետո 4 հոգով ուղղակի սկսել են ծեծել նրան: Հարվածները հասցվել են Գևորգի գլխին, գոտկատեղին, փայծաղին, սրտի, նախաբազկի շրջաններին՝ մարմնական 11 վնասվածք:

Քրեական գործով ամբաստանյալները չորսն են՝ ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ինչպես նաև ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը: Ըստ քրգործի՝ զինծառայողին այն աստիճան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր:

Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև ՀՀ քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):

Մեղադրյալներից Վահե Աղաջանյանին և Տարոն Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ երկու հոդվածներով նախատեսված արարքների համար: Դատաքննության ընթացքում Վահեն մասնակի է ընդունել մեղադրանքը և նշել, որ խփել է՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ: Տարոնը ևս մասնակի է ընդունել մեղքը և նշել, որ Գևորգի սրտին չի խփել: Կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն վերոնշյալ արարքներին օժանադակելու, այլ նաև իշխանազանցության (375-րդ հոդվածի 1-ին մաս) համար, սակայն Դավթյանն ընդհանրապես չի ընդունել մեղադրանքը՝ ասելով, որ Վահեն ու Տարոնն են խփել: Ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը ևս մեղադրվում է իշխանազանցության (կամ իշխանական անգործության) մեջ, սակայն նա իրեն մեղավոր է ճանաչել միայն ալկոհոլը զորամաս մտցնելու թույլտվություն տալու համար:

Այս պահի դրությամբ հարցաքննվել են ամբաստանյալները և վկաների մի մասը: Երկուշաբթի օրը նախատեսվում է հարցաքննել երկու կարևոր վկաների, որոնցից մեկը զորամասի հրամանատարն է, մյուսն էլ՝ զորամասի, այսպես ասած, «հեղինակություններից» մեկը:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_29196.html


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը