Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Փաստաբաններ Կ.Թումանյանի և Է.Մարուքյանի հայտարարությունը


4534-534Հաշվի առնելով 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտ քաղաքում քննվող Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակման և դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնց վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:

Նկատի ունենալով, որ 2011 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մեր պաշտպանյալին և բռնություն գործադրել փաստաբանի նկատմամբ, որի վերաբերյալ մենք 2011 թվականի օգոստոսի 4-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և պահանջել ենք` Մանվել Հազրոյանին անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետներին և հարուցել քրեական գործ: Չնայած նրան, որ նշված դեպքը լուսաբանվել է նաև լրատվամիջոցներով, նշված պահանջները մնացել են թղթի վրա:   

Հայտարարում ենք, որ 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքում նշանակված Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Գեւորգ Կոծինյանի թիվ 91250515 քրեական գործով դատաքննությանը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ չենք կարող մասնակցել, քանի որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին դատավարության կողմերի, մասնավորապես Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ:

Մեր մասնակցությունը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին կապահովենք այն ժամանակ, երբ ՀՀ դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք կերաշխավորեն ԼՂՀ գտնվելու ժամանակ մեր անվտանգությունը:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ`
Փաստաբան` Էդմոն Մարուքյան
Փաստաբան` Կարեն Թումանյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը