Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դատավորն ավելի մարդասեր է, քան դատախա՞զը


2121321Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանը, մեր տեղեկություններով, մտադիր չէ սանկցիա կիրառել ցմահ դատապարտված 20-ամյա Մանվել Հազրոյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջինս երբ լսել է դատավճիռը՝ իրեն ցմահ դատապարտելու մասին, սեղանի վրա գտնվող ջրի շիշը նետել է նրա ուղղությամբ: Սա կարող է դիտվել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Եվ չնայած դրանից հետո նրան դաժան ծեծի են ենթարկել ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները հենց դատարանի դահլիճում, սակայն ասում էին, որ միջադեպի արդյունքում կարող է կրկին քրգործ հարուցվել Հազրոյանի նկատմամբ:

Մեզ չհաջողվեց խոսել դատավոր Համլետ Դավթյանի հետ, սակայն պատմում են, որ դատավորն ըմբռնումով է մոտեցել դատապարտվածի արարքին եւ մտածում է, որ   երիտասարդն իր պատիժն արդեն ստացել է, ուստի անիմաստ է նրան տարիներ ավելացնելը, սակայն նա գործընկերների հետ զրույցում չի բացառել, որ դատախազությունը կարող է գործ հարուցել:

Ի դեպ, դատարանի դահլիճում բռնություն է կիրառվել ոչ միայն Մանվել Հազրոյանի, այլեւ  փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ: Նա եւ փաստաբան Կարեն Թումանյանը երեկ հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:  «Գտնում ենք, որ ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից Մ. Հազրոյանի եւ նրա պաշտպան Է. Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնություններին, որը կատարվել է դատարանի դահլիճում եւ Շուշիի քննչական մեկուսարան տեղափոխող մեքենայի մեջ, պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական, որի շրջանակներում նախ պահանջում ենք սույն հաղորդման եւ մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդմոն Մարուքյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին, որի չկատարումը կհանգեցնի ՀՀ ստանձնած՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննության պետության պարտավորության խախտման»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մ. Հազրոյանը դատապարտվել է իր 4 զինակից ընկերներին սպանելու, եւս 3-ին վիրավորելու մեջ: Նա ծնունդով Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է եւ Հայաստանի 101-րդ ցմահ դատապարտվածը:

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/08/05/aveli-mardaker/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը