Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա թե՞ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղական ժողովրդավարություն
/2011-Օգոստոս-03/
2011 թ. օգոստոսի 2-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի ունեցան ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի համայնքի ավագանու թիվ 75 որոշումը առոչինչ ճանաչելու և թիվ 76 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջների մասին նախնական դատական նիստերը:
Դատական նիստերը վարում էր դատավոր Ա.Ալավերդյանը, նիստերին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կ.Թումանյանը, Վանաձորի քաղաքապետարանի և համայնքի ավագանու ներկայացուցիչ Հ.Դավթյանը, որպես երրորդ անձ ներգրավված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լ.Բակումյանը: Դատական նիստերի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Կ.Թումանյանը դատարանին ներկայացրեց համայնքի ավագանու որոշումները, որտեղ նշված են՝ գույքը և հողամասը նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իսկ ի տարբերություն որոշման, պայմանագրերի մեջ նշված է գույքը և հողամասը նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին /իրավաբանական անձանց միություն/: Կ.Թումանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատարանին ներկայացնի փաստաթղթեր, որով կսահմանվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կապը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ: Դատարանը բավարարեց միջնորդությունը, ըստ որի ֆեդերացիան մեկ շաբաթվա ընթացքում գրավոր պետք է ներկայացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության և գրանցման վկայականի լուսապատճենները: Դատարանն անցավ գործի դատաքննության փուլին և նիստը հետաձգեց անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ վերը նշված որոշումների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերվում Վանաձորի մարզադաշտը և անհատույց հատկացվում շուրջ 44.000 քմ մակերեսով հողամաս:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների