Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
2011-ի առաջին քաղաքական իրադարձությունը երկխոսությունը պետք է համարվի
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Օգոստոս-01/
Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկրորդ հանդիպումից հետո կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հանդիպման հարցերից մեկը վերաբերել է քննարկման ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու պահանջին. «Մեր խորին համոզմամբ՝ ուղիղ եթերով երկխոսության հեռարձակելը կնշանակի տեսանկյան ներկայացում հանրությանը, քան բուն երկխոսություն»:Երեկ այս առիթով զրուցեցինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով նախ նկատեց, որ Դ.Հարությունյանի ինքնախոստովանությունները այն մասին, որ Հայաստանում էլեկտրոնային լրատվական միջոցները գտնվում են իշխանության վերահսկողության տակ՝ բավական արտառոց էին. «Դ.Հարությունյանը նույնիսկ փորձ էլ չի անում ասել, որ այդ հարցը իր շրջանակներից դուրս է: Հանրային հեռուստատեսությունը բոլորի համար պետք է բաց լինի, և ինքը չի որոշում կայացնողը: Բայց, ըստ էության, Դ.Հարությունյանը հանդես է գալիս որպես լիազորված անձ, որոշում կայացնող մարմին, թե ով կարող է այնտեղ տեսակետ կամ կարծիք արտահայտել: Երկրորդը՝ ցանկացած բանակցություն արդեն իսկ հիմնավորված է տարբեր տեսակետներ ունեցողների փաստով, այսինքն՝ եթե չլինեն տարբեր տեսակետներ, բանակցություններ չեն լինի: Եթե բանակցությունների առարկա կա, հետևաբար խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, հետևաբար դրա համար են բանակցությունները»: Այնուհետև Արթուր Սաքունցը շեշտեց, որ այդ հանդիպումները վերաբերում են ոչ թե Դ.Հարությունյանին և Կոնգրեսին, իշխանությանը կամ ընդդիմությանը, այլ դրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, ով պետք է իրազեկված լինի, թե ինչ է քննարկվում և ինչպես է քննարկվում. «Դրա մասին տեղեկացված լինելու հնարավորությունը Դ.Հարությունյանը, ըստ էության, բացառում է: Եթե բանակցությունները ղարաբաղյան հարցով լինեին, որտեղ միջպետական հարաբերությունների դաշտ է, դա ընկալելի կլիներ, բայց ներքաղաքական հարցերով հանդիպումները չեն կարող դիվանագիտական հարթության վրա դիտարկվել: Այսինքն՝ տեղեկատվության ազատության իմ իրավունքը հանձինս Դ.Հարությունյանի՝ Հ1-ով սահմանափակվում է»: Դ.Հարությունյանը նաև հայտարարել էր, թե՝ որպես կանոն, երկխոսությունների ժամանակ ուղիղ հեռարձակում չի իրականացվում, որովհետև դա անմիջապես նվազեցնում է արդյունավետությունը: Այս առիթով Ա.Սաքունցը որպես օրինակ մատնանշեց Ուկրաինայի նախագահական ընտրությունները. «Երբ Յուշչենկոյի ընտրությունների ժամանակ ներքաղաքական լուրջ ճգնաժամ կար, այդ բանակցությունների սեղանը, որի թեման ներքաղաքական հակասությունների հաղթահարումն էր՝ բաց էր, լուսաբանվում էր: Սա շատ վառ օրինակ է: Եվ պետք է հավելենք, որ ներքաղաքական խնդիրները նախ առաջացել են թափանցիկության պակասից, հաշվետվողականության պակասից, և դրա պատճառով է, որ այսօր ճգնաժամ է ստեղծվել: Հիմա ճգնաժամը նույն մեթոդներո՞վ են իշխանությունները ցանկանում հաղթահարել... Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ի պահանջը լիովին արդարացված է, որ պետք է հասարակությունը իրազեկված լինի բանակցությունների ընթացքից: Ի վերջո, իրազեկությունը նաև պատասխանատվություն է այն մարդկանց առջև, որոնց խնդիրների շուրջ բանակցություններ են ընթանում»: Ա.Սաքունցը խիստ կարևորեց Հայաստանում մեկնարկած երկխոսությունը. «Սա Հայաստանի նոր պատմության ընթացքում բացառիկ երևույթ է: Եվ 2011թ. համար առաջին քաղաքական իրադարձությունը սա պետք է համարվի: Հաջորդը՝ եթե ճգնաժամ չկա, ինչո՞ւ են իշխանությունները համաձայնել երկխոսությանը, չէ՞ որ բոլոր խնդիրները իշխանությունները կարող են քննարկվել նաև խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերի հետ: Այսինքն՝ իշխանությունները գիտակցում են, որ չլուծված խնդիրներ կան, որը նրանց բերել է արտախորհրդարանական քաղաքական ուժի հետ երկխոսության»: Ի՞նչ պետք է անել, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ՝ հարցրեցինք Ա.Սաքունցին. «Առնվազն ամեն մի հանդիպումից հետո պետք է հաղորդագրություն տարածվի՝ հանդիպման թեմաների շուրջ, որովհետև դա մեծացնում է պատասխանատվությունը մեկը մյուսի հանդեպ, նաև հասարակության առջև: Երկրորդը՝ հանդիպումից հետո պետք է մամուլի ասուլիս հրավիրել՝ միասին: Իշխանությունն է պատասխանատվություն վերցրել ապահովելու, դրա համար բանակցությունների շուրջ լայն, հասարակական քննարկում պետք է կազմակերպվի Հանրային հեռուստատեսությամբ՝ տարբեր փորձագետների, երկու կողմերի կողմնակիցների մասնակցությամբ: Այսինքն՝ պետք է գնա բավական լայն իրազեկում, որովհետև շատ լուրջ քաղաքական պրոցես է գնում»: Դ.Հարությունյանը Կոնգրեսի հետ երկրորդ հանդիպման ավարտին նաև նշեց, թե իրենք Կոնգրեսի ներկայացուցիչներին ասել են, որ եթե իրենցից՝ վեցից որևէ մեկին, հրավիրեն որևէ հեռուստաեթերի, ապա իրենք առաջին հարցը կուղղեն համապատասխան հեռուստաընկերությանը, թե արդյո՞ք նրանք համապատասխան հրավեր ուղարկել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներին, և կհամաձայնեն եթերով հանդես գալու միմիայն այն դեպքում, եթե հավաստիանան, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ևս ունեցել են նման առաջարկ: Սա կարծես հնարավորություն է տալիս մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարներին պատճառաբանել, թե իրենք «անկախ» են, պարտավորված չեն կատարել կոալիցիայի պահանջը և հրավիրել նաև Կոնգրեսի ներկայացուցիչներին: «Այս դեպքում էլ Դ.Հարությունյանը արել է հերթական ինքնախոստովանությունը, որում մենք վաղուց էինք համոզված: Այն է, որ մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք իբր թե անկախ են, քաղաքական գործընթացների լուսաբանման առումով ամբողջությամբ կախված են իշխանության ցանկությունից: Եվ այս պարագայում նրա կողմից նման պահանջ դնելը ևս արտառոց է...Նա այդ օրը նշեց, որ ՀԱԿ ներկայացուցիչներին որոշ հեռուստաընկերություններ հրավիրել են: Նա արդեն ուղղակիորեն ապացուցում է, իրենք են «դաբրո» տվել: Այսինքն՝ ստացվում է, որ լրատվական դաշտը ձևավորվում է իշխանության պահանջների շրջանակներում: Եթե Դավիթ Շահնազարյանին, Վահագն Խաչատրյանին մեկ կամ երկու անգամ հրավիրում են եթերի, կամ ասուլիսը նկարում են, ապա պետք է նշենք, որ դոզավորված լուսաբանումը վկայում է այն մասին, որ իշխանությունը, ցավոք սրտի, մինչև վերջ չի հասկացել երկխոսության բուն իմաստը: Իշխանությունը նախ վախենում է հրապարակայնությունից, ինչպես միշտ էր վախենում, ինքն ապահով է իրեն զգում իր կողմից վերահսելի չափով լուսաբանման դեպքում: Ցավոք սրտի, Դ.Հարությունյանն ապացուցում է, որ դեռևս իշխանությունների մոտ գործում է բարիկադային մտածողությունը, որ երկխոսում են բարիկադների տարբեր կողմերում գտնվող ուժերը: Քաղաքական մշակույթի տեսանկյունից դա անթույլատրելի է»: Ա.Սաքունցը այնուհետև անդրադարձավ օրակարգի՝ իշխանությունների առաջարկին՝ «ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»: Նա հարց ուղղեց, թե ի՞նչ է սա առհասարակ նշանակում. «Նախ իշխանությունը գնահատական է տալիս, որ գործող օրենքները «քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում» չեն կարող ապահովել... Այսինքն, ասում են՝ Ընտրական օրենսգիրքը՝ մի կողմ, նոր խաղի կանոններ կմշակենք, որը իրենց համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան օրենքով սահմանված կանոնները: Սա էլ հերթական մյուս ինքնախոստովանությունն է այն մասին, որ Հայաստանում իշխանությունները հաստատեցին, որ որևէ ընտրություն իրենք ազատ և արդար չեն անցկացրել, որովհետև այդ կանոնները մշակված չեն եղել, և նոր ուզում են մշակել այդ կանոնները: Խոսքն այդ դեպքում ոչ թե պետք է գնա առանձին նոր կանոնների, այլ Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ պետք է կատարվեն, և իրենց՝ այսպես կոչված կանոնները իրավական ամրագրում ունենան, որպեսզի մեզ համար կանխատեսելի լինեն խաղի կանոնները: Այսինքն, ես՝ քաղաքացիս, օրենքո՞վ ղեկավարվեմ, թե՞ իշխանությունների կանոններով...»: Ա.Սաքունցը նաև ճիշտ քայլ համարեց Կոնգրեսի կողմից մինչև սեպտեմբեր ամիսը վերջնաժամկետ սահմանելը և հույս հայտնեց, որ այստեղ սկզբունքայնություն կդրսևորվի, որպեսզի իշխանությունները անորոշ ժամկետով չերկարաձգեն բանակցությունները: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_interview_28417.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների