Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դատարանը «կացնահարում է»… հանուն Վանոյի՞


64555Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել համագյուղացիներ Գեւորգ Մելքոնյանին, Ղարիբ Միտիչյանին, Բորիս Աշրաֆյանին, Կամսար Թամարյանին, ովքեր «Ժամանակ» օրաթերթի անցյալ տարվա սեպտեմբերի 1-ի համարում մի քանի, ըստ գյուղապետի, «վիրավորական» եւ «գրպարտչական» արտահայտություններ Էին արել իր հասցեին եւ լրատվամիջոցով արատավորել իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:

Այս բոլոր գործերը գտնվել են (Կ-Թամարյանինը դեռ չի ավարտվել) Լոռու մարգի ընդհանուր իրավասության դատարանի նույն դատավորի՝ Վարդուհի Հովնանյանի մոտ, ով դատական վեճերը մեծ հաշվով եւ հիմնականում լուծել է հօգուտ Վ.Եղիագարյանի. պարտավորեցրել է գյուղացիներին՝ «Ժամանակ» օրաթերթի միջոցով հրապարակային ներողություն խնդրել գյուղապետից՝ հասցված «վիրավորանքների» համար եւ հերքել «զրպարտություն» համարվող տեղեկությունները: Իսկ «վիրավորանքի» եւ «զրպարտության» միջոցով հասցված վնասի փոխհատուցման չափի առումով դատարանը որոշ տարբերություն է դրել նյութապես գրեթե նույն վիճակում գտնվող անձանց միջեւ:

Հուլիսի 22-ին դատարանը վճռեց մասնակի բավարարել գյուղապետի հայցն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, եւ գյուղապետի՝ 3.000.000 դրամի եւ դատական ծախսերը փոխհատուցելու պահանջից բավարարեց միայն 314.000 դրամի չափով: Դրանից 100 հազարը՝ վիրավորանքի համար, 200 հազարը՝ զրպարտության, եւ 14,հազարը՝ պետտուրք: Գործարար-գյուղապետը իր դեմ ուղղված բան Է տեսել Բ.Աշրաֆյանի այն դիտարկման մեջ, ով, իմանալով, որ գյուղապետը համայնքի բյուջեից օգնությունը կարիքավորներին տալու փոխարեն, իր ծնողներին ու ազգականներին Է տալիս, ասել Է. «Ասի՝ ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոցիցդ»:

Գյուղապետը նշել Է, որ իր ծնողներին «սոված» անվանելը վիրավորական արտահայտություն Է, իսկ փեսաների անունները հիշատակելը զրպարտություն, քանի որ Լեռնապատ գյուղում փեսա չունի: Հայցվորը զրպարտություն Է համարում՝ «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում Էր, ասում ա' ախպորս անունից հարյուր հազար գրել են՝ մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի» արտահայտությունը, վիրավորանք եւ արհամարհական ոճ Է համարել, «արա», «սա», «սա տեսախցիկ ու բան ա դրել» արտահայտությունները: Դատարանը հենց այդպես էլ ընդունել է, եւ հաշվի առնելով, որ պատասխանող Բ.Աշրաֆյանը թոշակառու Է, զինղեկ, ունի մեկ կով, մեկ մեղվաընտանիք, տուն եւ հողամասեր՝ վճռեց նրանից վերցնել մոտ 4 ամսվա թոշակը: Մինչդեռ Բ.Աշրաֆյանը (նաեւ մյուս համագյուղացիները) նշում են, որ հայցվորը հանդիսանում Է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարը եւ իր քննադատությունը ուղղված է եղել բացառապես նրա պաշտոնեական լիազորություններից բխող պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որը հիմնված է դրանց իրականացման հետեւանքների վերաբերյալ նախկինում արդեն հրապարակայնացված, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին ներկայացված տեղեկությունների վերարտադրության վրա: Բացի դա, Վ.Եղիազարյանը տեղական ինքնակառավարման մակարդակում հանդիսանում Է առաջնային մանդատ կրող պաշտոնյա, քանի որ զբաղեցնում է ընտրովի պաշտոն, որը ենթադրում է, որ նույն համայնքի բնակիչները, մամուլի միջոցները, ինչպես նաեւ իրավապաշտպանները կարող են ազատորեն քննադատել նրան, որի նկատմամբ ընտրովի պաշտոնյան պետք Է հանդուրժող լինի:

Գյուղապետը կոնկրետ Գեւորգ Մելքոնյանից նեղացել է այն բանի համար, որ նա մեզ հայտնել Է. «Ըստեղ ապօրինի հանք ա դրել բազալտի... հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ՝ ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ ա վերցրել»: Գյուղապետը դա որակում Է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ նշելով, որ հողամասի վարձակալության գումարները Սամվել Հարությունյանից առձեռն չի ստացել, այլ՝ բանկային փոխանցումներով: Գ.Մելքոնյանը, գյուղապետից տեղեկանալով, որ նախկին քարի հանքի տարածքը տրվել է Հարությունյան Սամվելին՝ «որպես արոտատեղ»՝ փորձելէ թերթի միջոցով իմանալ. «Մենք ուզում ենք իմանալ ընդեղ արածողը Սամվելն ա՞ լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին», քանի որ Աամվելը «ֆերմեր չի, անասուն չունի»: Նույն հոդվածում Գ.ՄելքհՆյանը նման որոշում կայացնող ավագանիներին անվանել է անգրագետ, սակայն գյուղապետն է վիրավորվել ու դիմել դատարան:

Ինչ վերաբերում է համագյուղացի Ղարիբ Միտիչյանից ստացած վիրավորանքին, ապա ըստ գյուղապետի հայցադիմումի՝ խոսքը վերաբերում է Ղարիբ Միտիչյանի որդու՝ Մեսրոպ Միտիչյանի կողմից Լեռնապատ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցած ինքնակամ շինությանը: Դրա առնչությամբ Ղ.Միտիչյանը «Ժամանակ»-ի նույն հոդվածում հայտնել է. «Այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս»: Մինչդեռ, ըստ գյուղապետի, նման փաստաթղթեր գոյություն չունեն, եւ Միտիչյանի հայտարարությունը որակել է զրպարտություն: Մեկ կով ունեցող Ղարիբ Միտիչյանի դեմ հայցով դատարանը 69.000 դրամ տուգանքի ենթարկեց նրան, որից 30.000-ական՝ զրպարտության եւ վիրավորանքի համար, 9֊000-ը՝ պետտուրք, հրապարակային ներողությունն՝ ու հերքումն էլ հետը՝ նույն թերթի միջոցով:

Եվ, ի վերջո, դատարանն ընդունել է, որ կա Լեռնապատի գյուղապետի դեմ հարուցված է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի փաստով: Դրանք վերաբերում են ավագանու անդամների ստորագրությունները կեղծելուն, համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելուն եւ այլն, որոնց մասին տեղեկատվություն է տեղադրվել ՀՀ գլխավոր դատախազության էլեկտրոնային կայքում, եւ գյուղացիները քննադատելիս հիմնականում հիմնվել են այդ փաստերի վրա եւ դրանք վերարտադրելով են կարծիք հայտնել ու գնահատողական դատողություններ արել: Այս դեպքում Վանո Եղիազարյանի անմեղության կանխավարկածը խախտողը տեղեկության սկզբնաղբյուրն է եւ ոչ թե այն վերարտադրողն ու կարծիք հայտնողը: Մանավանդ, որ Սահմանադրությամբ եւ ՄԻՊ մասին Կոնվենցիայով մարդն ունի կարծիք հայտնելու իրավունք, հատկապես եթե խոսքը վերաբերում է հանրային շահին:

Գյուղացին իրավունք ունի՝ իմանալու, թե ինչպես է աշխատում իր ղեկավարը, ինչպես է ծախսում իր հարկերից վճարված գումարները, եւ քննադատելու՝ եթե գյուղապետի հարազատներն անընդհատ օգտվում են համայնքի բյուջեից, իսկ շատ անապահովներ ոչ: Արդյոք դա չի նշանակում, որ մեծ հաշվով դատարանը ոտնահարում է Կոնվենցիայով պաշտպանվող՝ կարծիք հայտնելու իրավունքը...

Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ
Էլմիրա Մարտիրոյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը