Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ներկայացումը թուրք և ամերիկացի երիտասարդներին


9+6232011 թ. հուլիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն էր հանդիպել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ծրագրեր են իրականացնում՝ ուղղված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կազմակերպության խաղաղասիրական բաժնի համակարգող Ա.Սադիկյանի կողմից ներկայացվեց կազմակերպության պատմությունը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ծրագրերի իրականացման նպատակն ու գործունեությունը, որոնք ուղղված են եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունների տարբեր ներկայացուցիչների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանը:

Ներկայացվեց այդ բնագավառում կազմակերպության փորձը և ձեռքբերումները:
Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդների համատեղ ջանքերով զեկույցները, ֆիլմերը, բլոգը, որոնք պատրաստվել են տարբեր դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքների արդյունքում:

Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության հետագա հինգ տարիների ընթացքում այդ բնագավառում անելիքներին, մասնավորապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ավարտին հարց-պատասխանի միջոցով մասնակիցները կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում կապված էին կոնֆլիկտից տուժածների իրավունքներին, հայ-ադրբեջանական համագործակցության հնարավորություններին, կազմակերպության կողմից շահերի պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեությանը:

9+622


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը