Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Հայտարարություններ
/2011-Հուլիս-19/
• ՀՀ պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրներին, որոնց հիման վրա 2008 թ-ին նրան մեկ անգամ տրվել է տարկետում, • չի պարզաբանվել Ռաֆիկ Հովհաննիսյանի 2011 թ. հունիսին զորակոչի ենթարկելու հիմնավորվածությունը: Վերստին հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2011 թ. հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը և հուլիսի 18-ին զանգվածային լրատվական միջոցներին ուղարկված գրութունը կազմվել է Ռաֆիկ Հովհաննիսյանի հոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա: ՀՀ պաշտպանության նախարարության հերքման հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ իրապես տեղի է ունեցել միջադեպ. արգելվել է զինծառայողին օգտագործել բջջային հեռախոս: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես նաև նրա եւ նրա հարազատների անվտանգության եւ հնարավոր ճնշումներից զերծ մնալու երաշխիքների բացակայությունը հիմք չեն տալիս վստահելու խնդրի հրապարակայնացումից հետո թե’ զինծառայողից, թե’ նրա ծնողից վերցված պարզաբանումներին: Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, այսօր հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Կից ներկայացվում է Ռոբերտ Հովհաննիսյանի դիմումը՝ ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակին, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին տրված հարցազրույցի ձայնագրությունները: 19 հուլիսի, 2011թ. Վանաձոր
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների