Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու իրավունքների պաշտպանը սահմանափակվում է հարցում ուղարկելով
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Հուլիս-18/
2011 թ. հուլիսի 16-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը ընդդեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում անձանց մուտք ու ելքի նկատմամբ հսկողություն իրականացնող դատական կարգադրիչների գործողությունների:Փաստաբան Էդմոն Մարուքյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում նշել է, որ 2011 թ. ապրիլի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստին ներկայանալիս դատարանի մասնաշենքի մոտ կարգադրիչների կողմից ստուգվել են իր և նույն նիստին մասնակցող քննիչի ինքնությունները, որից հետո կարգադրիչները պահանջել են ստուգել միայն իր պայուսակը: Փաստաբան Էդմոն Մարուքյանն այս հանգամանքը համարում է փաստաբանական մասնագիտության նվաստացում և խտրական վերաբերմունք կարգադրիչների կողմից: Փաստաբանի կողմից բարձրացված խնդրին պարզաբանումներ տալու համար ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետին, ով պատասխան գրությամբ նշել է, որ քննիչի իրերը զննության չենթարկելը, իսկ փաստաբանի պայուսակը ստուգող սարքի միջով անցկացնելը նպատակ չի հետապնդել որևէ խտրական վերաբերմունքի դրսևորման: Որպես տարբերակման հիմք է հանդիսացել այն, որ քննիչի ձեռքին եղել է թափանցիկ թղթապանակ, որը և բացառել է զննման անհրաժեշտությունը: Է. Մարուքյանը նշում է, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետն ակնհայտ սուտ է ասում, որն իրականությանը չի համապատասխանում: «Ավելին, իմ կողմից ներկայացված վարչական վարույթի շրջանակներում քննություն չի տարվել, ես չեմ ծանուցվել և չեմ մասնակցել վարչական վարույթի քննարկմանը, իմ կողմից մատնանշված անձը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցը, չի կանչվել հարցաքննության»,-ավելացնում է փաստաբանը: Է. Մարուքյանը նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հիմնվեր այն հանգամանքի վրա, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կողմից քննություն չի կատարվել և այն պնդումը, որ քննիչի ձեռքին թափանցիկ թղթապանակ է եղել, իրականությանը չի համապատասխանում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեպքի հանգամանքները պարզելու համար քայլեր չեն ձեռնարկվել, այլ հակառակը բողքի քննության դադարեցման համար հիմք է հանդիսացել պետական մարմնի պատասխանը: «Ես շահագրգռված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես մեխանիզմ աշխատի, բայց որ այսպես է քննելու, չեմ կարծում, որ սա արդեն իրավապաշտպան մեխանիզմ է: Օմբուդսմենը պետք է շատ ուշադիր լինի իր բողոքների քննության ժամանակ, հակառակ դեպքում իր՝ առանց այն էլ ցածր վարկանիշը ավելի կցածրանա»,-պնդում է Էդմոն Մարուքյանը: Փաստաբանը պատրաստվում է դիմել ՀՀ վարչական դատարան՝ պատասխանատվության ենթարկելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տվյալ օրվա կարգադրիչներին իրենց ոչ իրավաչափ վարքագծի համար:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների