Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հայտնվել ցայտնոտի մեջ


8513Դատաիրավական համակարգի շուրջ հանրապետության նախագահն այս տարվա ընթացքում խորհրդակցություն է անցկացնում արդեն երկրորդ անգամ:
Առաջինը տեղի էր ունեցել ապրիլին, որի ընթացքում նա հրահանգել էր վերսկսել մարտի 1-ի գործի քննությունն ու առավել մանրակրկիտ անդրադառնալ գործի հանգամանքներին: Բացի դրանից, նա բարձրացրել էր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում իրավակիրառական պրակտիկայի խիստ հակասականության հարցը և պահանջել քայլեր ձեռնարկել նվազեցնելու այն դեպքերը, երբ դատական վճիռներն ու որոշումները շեղվում են ընդհանուր պրակտիկայից:

Որքանո՞վ են նախագահի այս դիտարկումները կյանքի կոչվել և ի՞նչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ՝ դեռևս պարզ չէ, որովհետև դատաիրավական համակարգում առկա խնդիրներին նվիրված երկրորդ խորհրդակցության ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին, Սերժ Սարգսյանը քննադատեց ոչ միայն դատարաններում, այլև նախաքննական մարմիններում ամիսներ, նույնիսկ տարիներ ձգձգվող գործերի քննությունը` հիմնավորելով, որ դա ստվեր է գցում վճիռների արդարացիության վրա: Հետևաբար՝ այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին հարցրեցինք՝ մի փոքր անհեթեթ չէ՞, որ մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ հռչակված է անկախ դատական իշխանություն, երկու ամիսը մեկ նախագահը կանչում հրահանգներ է տալիս, ու ոչ մի արդյունք…

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը՝ որպես հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, մոռանում է իր գործառույթները, որ ինքը ընդհանրապես դատական իշխանության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ՝ Սահմանադրության այն սկզբունքից ելնելով, որ իշխանությունների տարանջատման սկզբունք է հռչակված: Այսինքն՝ նույնիսկ նախաքննության մարմիններին՝ ինչպես, օրինակ, ՀՔԾ-ին իբր հանձնարություն տալով, թե Մարտի 1-ի գործերը բացեք կամ ակտիվացրեք:

«Ակնհայտորեն ամեն անգամ այն տրամաբանության շրջանակներում, որտեղ ինքը գտնվում և գործում է, անընդհատ ապացուցում է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի ավտորիտար իշխանություն: Բացի այդ, Հայաստանի իշխանության տարանջատման և հակակշռման սկզբունքը չի գործում, որովհետև ամբողջ հարցը լսվում է նախագահի կողմից և նրա աշխատակազմում: Այդ տրամաբանությունից է, որ ինքը դատարաններից է դժգոհում: Այսինքն՝ ինքը դատարանում գործ է ունեցել, դրանի՞ց է դժգոհում, թե՞ չեմ հասկանում ինչից ելնելով: Կամ իրավապահ մարմիններից է դժգոհում»,- նշեց Արթուր Սաքունցը:

Նա նաև ավելացրեց, որ լավ կլիներ այդ խորհրդակցության ժամանակ ավելի շատ անդրադառնար Մնացականյանի գործին: «Չէ՞ որ ինքն է նրանց հրաման տալիս և դատավորին պաշտոնազրկում, մինչև այդ էլ՝ Պարգև Օհանյանի գործը: Այսինքն՝ ինքը իր գործելաոճով դատական իշխանությունը մշտապես օգտագործելու է իր քաղաքական նպատակների համար, միաժամանակ էլ դժգոհում է: Այսինքն՝ նա շատ անտրամաբանական հակասության մեջ է գտնվում: Կարելի է ասել՝ ցայտնոտի մեջ և չի հասկանում, թե ինչ է անում: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը մեռցվում է հենց քաղաքական իշխանության կողմից, և իրենք, որ սպանում են այդ դատական իշխանության անկախությունը, իրենք էլ հենց դժգոհում են: Ումի՞ց են դժգոհում, ես կարող եմ դժգոհել, ԶԼՄ-ները կարող են դժգոհել, քաղաքացիները կարող են դժգոհել, բայց ինքը դժգոհելու առիթ չունի, որովհետև ինքը Հայաստանի դատական իշխանության հետ դեռ գործ չի ունեցել, որ զգա, թե ինչ իշխանություն է ինքը ստեղծել»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_26844.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը