Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Արթուր Սաքունց. «Ի՞նչ է, այդ օպերլիազորը այդ 500 դոլարը միայնա՞կ էր մսխելու»
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում
/2011-Հուլիս-18/
Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը») քրեական գործ է հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանի դեմ։ Վերջինս մեղադրվում է մի քաղաքացուց 500 դոլար կաշառք վերցնելու մեջ։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեկնաբանելով իրավիճակը, ասաց, որ այդ եղանակով «խոշոր հանցագործները պայքարում են փոքր հանցագործների դեմ»՝ ցույց տալու, որ իրենք ազնիվ են։ «Պարբերաբար, ժամանակ առ ժամանակ նմանատիպ դեպքերով փորձում են ապացուցել՝ իբր պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ձերբակալում են ամենացածր, ստորին պաշտոններ զբաղեցնողներին»,- ասաց Ա.Սաքունցը՝ նշելով, որ դա իրականում իմիտացիոն պայքար է։ Ըստ նրա՝ այդ մարդիկ հանդես են գալիս ոչ միայն քավության նոխազի դերում, այլև այդ եղանակով խեղվում է նրանց ճակատագիրը՝ թաքցնելու խոշոր կոռուպցիոն համակարգը։ «Ի՞նչ է, այդ օպերլիազորը այդ 500 դոլարը միայնա՞կ էր մսխելու։ Իհարկե ո՛չ»,- ավելացրեց իրավապաշտպանը։ Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_26835.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների