Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Ոստիկանության համակարգի բարեփոխումներ» ծրագիրը շարունակվում է
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն
/2011-Հուլիս-18/
2011 թվականի փետրվարից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Ոստիկանության համակարգի բարեփոխումներ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է՝ քրեական գործի շրջանակներում ոստիկանության բաժանմունքներում իրականացվող գործողությունների իրավաչափության ուսումնասիրում, ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններից տուժած քաղաքացիների իրավական աջակցության տրամադրում, ոստիկանության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ինչպես նաեւ իրավապահ մարմնի՝ ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովման և քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրություն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոստիկանության համակարգում ուսումնասիրություններ, դրանց հիման վրա մշակել առաջարկություններ և իրականացնել շահերի պաշտպանություն: Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի փաստաբանների ներգրավումն այն բոլոր դեպքերում, երբ առկա է տեղեկատվություն՝ անձին ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի ենթարկելու, անձնական կամ բնակարանային խուզարկությունների իրականացման, ոստիկանության բաժին բերման ենթարկելու, անձին ոստիկանության բաժանմունքում առանց օրինական հիմքերի պահելու և հարցաքննության կանչելու վերաբերյալ: Փաստաբանների կողմից խուզարկությունների, բերման ենթարկելու, ձերբակալության, հարցաքննությունների ժամանակ տեղեկությունների հավաքագրումն իրականացվելու է կազմակերպության կողմից մշակված քարտերի միջոցով, որոնք լրացվելու են համապատասխան փաստաբանի կողմից: Փաստաբանը ներգրավվում է ոչ թե ամբողջ գործի մեջ, այլ միայն կոնկրետ գործողության, օրինակ` միայն մասնակցում է բնակարանի խուզարկության, որի կապակցությամբ լրացնում է հաշվետվության ձև կամ անձին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքում իրավական աջակցություն է ցուցաբերում հաջորդ 72 ժամերի ընթացքում: Փաստաբանների և տեղական իրավաբանների համար նախատեսվում է աշխատանքային հանդիպումներ Վանաձոր քաղաքում: Միևնույն ժամանակ կազմակերությունը մրցույթային կարգով տրամադրում է փոքր դրամաշնորհներ՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գործող փաստաբանների համար, ովքեր կազմակերպությանը կներկայացնեն հայտ` ոստիկանություն–քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական դատավարության իրականացման համար: Համագործակցության ցանկություն ունեցող փաստաբանները կարող են արձագանքել 0322-42268 կամ 091 255898 հեռախոսահամարներով կամ tmatinyan@hcav.am էլեկտրոնային հասցեով Տաթևիկ Մատինյանին: Կից ներկայացվում է փաստաբանի կողմից լրացվող քարտի օրինակը: Հիշեցնենք, որ ծրագրի ողջ ընթացքում ոստիկանության համակարգում ծագած խնդիրների ժամանակ քաղաքացիները կարող են զանգահարել 0 8000 1211 անվճար թեժ հեռախոսագծով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների