Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ծրագիր՝ ուղղված պացիենտների իրավունքների պաշտպանությանը
2011 թվականից սկսած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագիր, որի մի մասն ուղղված է պացիենտների` մասնավորապես, թմրամիջոց օգտագործողների և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թմրամիջոց օգտագործող անձանց արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ, որի համար կազմվել է հատուկ վերապատրաստում անցած մոնիթորների խումբ և դիտարկումներն արդեն իսկ իրականացվում են 2011 թվականի մայիս ամսից սկսած: Այնուամենայնիվ, քրեական գործի կազմման առավել լիարժեք պատկեր ստանալու համար հարկ է դիտարկել նաև գործի նախաքննության փուլը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն կոնկրետ գործերով ներգրավվող փաստաբանները կարող են տալ նման տեղեկություններ` կազմակերպությունը հրավիրում է համագործակցության այն փաստաբաններին, ովքեր 2011 թվականի ընթացքում Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում կամ Երևան քաղաքում նախաքննության փուլում ներգրավվել են իրականացնելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 266, 267, 268, 269, 269.1, 270, 271, 272, 273, 274 հոդվածներով նախատեսված արարքների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց իրավական աջակցություն/պաշտպանություն: Նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն իրականացվելու է ըստ կազմակերպության կողմից մշակված քարտերի, որոնք լրացվելու են համապատասխան փաստաբանի կողմից այն գործերի կապակցությամբ, որոնց նախաքննությունն արդեն իսկ ավարտված է: Համագործակցության ցանկություն ունեցող փաստաբաններին խնդրվում է արձագանքել 0322-42268 կամ 091 255898 հեռախոսահամարներով կամ tmatinyan@hcav.am էլեկտրոնային հասցեով Տաթևիկ Մատինյանին: Կից ներկայացվում է փաստաբանի կողմից լրացվող քարտի օրինակը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների