Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մարդ սպանելն ավելի հեշտ ա


32-1Ում եւ ինչի համար է տրվել 405 եղեւնու հատման թույլտվություն
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապահին` Անտառաշեն գյուղի հարևանությամբ մեծ քանակով եղևնիներ են հատվում, ու դատելով փակցված ցուցանակից, կարելի է եզրակացնել, որ դեռ էլի կհատվեն:
 
Երեկ մեր թղթակիցը բնակիչների ահազանգի հետքերով այցելել է դեպքի վայր: Հատման վայրում` ճանապարհի եզրին, եղևնիներից մեկի վրա փակցված է մեծ ցուցանակ, որի վրա գրված է. Անտառահատման տոմս թիվ 46. Սոճենի` 405 ծառ, շինափայտ`43,78, վառելափայտ`44,71: Տարածքում բանվորները Զիլ մակնիշի բեռնատարը հատված եղևնիներն էին բարձում, տարածքում մի քանի տղամարդ կային, ում մոտենալով ներկայացանք, պահանջեցինք հատման թույլտվություն, որոնք էլ մատնացույց արեցին ցուցանակը:
 
Հատված եղևնիները մեծաքանակ էին: Հատվել են հսկա, բարձր սոճիներ, որոնք ըստ տարածքում գտնվողների` օրինական ա, էս թվին մարդ սպանելուց ազատվելն ավելի հեշտ ա, քանց ծառ կտրելը, հետն էլ օրը ցերեկով, ճամփի բեռնին,- համոզում էին հավաքված մարդիկ:
 
Անտառահատողների կողքին էր նաև Գուգարքի տարածքի Մարգահովիտի անտառտնտեսության առաջին պահաբաժնի  անտառապահ Սամսոն Պողոսյանը, ով ևս վստահեցրել է, որ հատվող եղևնիները ամբողջությամբ օրինական են և կան համապատասխան բոլոր թույլտվությունները. Պետք է 405 հատ հատվի էս տարածքում: 43 կուբամետր շինափայտ, 44` վառելափայտ:
 
Անտառապահի խոսքով, թույլտվությունը տրվել է մեկ շաբաթ առաջ, իսկ թե ում համար է հատվում շինափայտը, անտառապահը կամ տեղյակ չէր, կամ էլ չցանկացավ ասել: Փոխարենը վստահեցրեց, որ ինքը առավոտից բանվորների կողքին է, որպեսզի սխալ ծառեր հանկարծ չհատվեն: Ինչպես հատված, այնպես էլ հատվելուն պատրաստվող եղևնիները համարակալված էին: Չնայած այդպես էլ չկարողացանք իմանալ, թե ում  պատվերով է նման քանակի եղևնի  հատվում, սակայն դատելով տարածքում կայանված Նիվա մակնիշի ավտոմեքենայի 03 ՍՕ  300 համարներից, կարելի է ենթադրել, որ պատվիրատուն լավ էլ մեջք ունի իր հետևում:
 
Սակայն զարմանալի է, որ սովորական ծառերը թողած, հիմա էլ սկսել են եղևնի վառել, երեևի սա էլ նոր պրիստիժ ա:

Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/pubcorr50627.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը