Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Եթե ոստիկանները բռնություն չեն գործադրել, Սաքունցը Մարս մոլորակից է
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք
/2011-Հուլիս-13/
Հուլիսի 13-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) շարունակվեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով դատը:ՀԿ-ն պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Սմբատ Սաղաթելյանի` քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործը ուղարկել նախաքննության: Խոսքը վերաբերում է այն որոշմանը, որով քննիչը մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների նկատմամբ, ովքեր, հայցվոր կողմի պնդմամբ, բռնություն են գործադրել Գյումրիի բնակիչներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ, ովքեր 2009թ. սեպտեմբերի 29-ին ձերբակալվել էին գողություն կատարելու մեղադրանքով: Բռնության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ ՔԿՀ դիտորդական խմբի անդամ Միքայել Արամյանին Վանաձոր ՔԿՀ-ում հայտնել են Տոնոյանն ու Մելքոնյանը: Դատաբժշկական փորձաքննությամբ Վլադիմիր Տոնոյանի մոտ հայտնաբերվել է ձախ ուսահոդի շրջանի եւ ձախ սրունքի վերին երրորդի առաջնային մակերեսի արյունազեղումներ, աջ սրունքի քերծվածք, որոնք հասցվել են բութ, կոշտ առարկայով: Արթուր Սաքունցը ոստիկանների կողմից իրականացրած հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն Վանաձորի քննչական բաժնի քննիչ Է. Կարապետյանի կողմից կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, որն իրավապաշտպանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Այստեղ հայցը բավարարել են, եւ այս անգամ դատախազությունն է վճիռը բողոքարկել: Փոխնիփոխ բողոքարկմամբ գործը հասել է Վճռաբեկին, որը պահանջել է նորից նախաքննություն իրականացնել: Գործն ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին, բայց այստեղ քննիչ Սմբատ Սաղաթելյանի կողմից վերստին կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում: Ինչն էլ այժմ իրավապաշտպան կազմակերպությունը բողոքարկում է: 2011թ. հուլիսի 7-ին եւ հուլիսի 9-ին Իջեւանում նշանակված դատական նիստերը չէին կայացել: Հուլիսի 7-ի նիստի ձախողման պատճառն այն էր,որ քննիչ Ս. Սաղաթելյանն օրերը «խառնել» էր` կարծելով, թե դատական նիստը նշանակված է հուլիսի 8-ին: Հուլիսի 9-ի նիստը չկայացավ, որովհետեւ դատին չէր ներկայացել գործով վերահսկող դատախազը:Երրորդ փորձից Իջեւանում կայացած դատական նիստին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ավագ քննիչ Ս. Սաղաթելյանը բացատրություն չի վերցրել ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանից, չնայած դեպքը տեղի է ունեցել նրա ղեկավարած բաժնում, քննիչը քննության չի առել, թե որո՞նք են 20009թ. սեպտեմբերի 29-ի կեսգիշերին ոստիկանության Վանաձորի բաժնի ձեբակալվածների պահման վայրում Վ. Տոնոյանին եւ Ա. Մելքոնյանին բուժօգնություն տրամադրելու պատճառները, որ Ս. Սաղաթելյանը նյութերի նախապատրաստման ընթացքում ուշադրություն չի դարձրել Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Է. Կարապետյանի կողմից 2009 թվականին նույն գործով նախապատրաստած նյութերը եւ չի համեմատել այդ գորում նույն անձանց կողմից տրված բացատրությունները Սաղաթելյանի կողմից վերցրած բացատրությունների հետ, դրանցում առկա են լուրջ հակասություններ: Ա. Մելքոնյանը եւ Վ. Տոնոյանը հետագայում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են, որ իրենց հանդեպ Սպիտակի բաժնում բռնություն է գործադրվել: Քննիչ Ս. Սաղաթելյանը դատարանում հայտարարեց, որ Տոնոյանը վնասվածք է ստացել Վանաձորում գողություն կատարելու ժամանակ, որը հաստատվում է իր` Տոնոյանի, վկա Շալիկո Խաչատրյանի, Արմեն Մելքոնյանի եւ ոստիկանության Սպիտակի բաժնի մի խումբ աշխատակիցների բացատրություններով: Քննիչ Սաղաթելյանը նաեւ տարակուսում էր, թե Արթուր Սաքունցը ինչու՞ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք չի ներկայացրել իր առարկությունները, որ անազատության մեջ գտնվող Ա. Մելքոնյանից եւ Վ. Տոնոյանից Սաքունցի վերցրած բացատրությունները չեն կարող ավելի արժանահավատ լինել, քան այն ցուցմունքը, որ ինքը վերցրել է արդեն ազատության մեջ գտնվող Վ. Տոնոյանից : Արթուր Սաքունցը դատարանում հայտարարեց, որ քնննիչ Սաղաթելյանը փոխանակ պարզեր Վ. Տոնոյանի եւ Ա. Մելքոնյանի հայտարարությունների եւ Սպիտակի բաժնի աշխատակիցների պնդումների իսկությունը , դրանցում նշված հանգամանքները, դրանք որպես անվերապահ ճշմարտություն է ընդունում: -Ես հայտարարում եմ, որ Մարս մոլորակից եմ, դուք դա ընդունու՞մ եք որպես ճշմարտություն, թե՞ փորձում եք ստուգել դրա իսկությունը, պարզում իմ առողջական վիճակը, կատարում զանազան փորձաքննություններ, -հռետորական հարց տվեց Արթուր Սաքունցը: Եթե Հայաստանում գործեր երդվյալների դատարան, անվերապահ կընդուներ Սաքունցի ներկայացրած փաստերի անառարկելիությունը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը բառացիորեն հայտարարեց, որ ինքը հեռանում է խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս կգա հուլիսի 14-ին, ժամը 11-ն անց 45-ին: Հետաքրքիր է, այդքան ժամանակ դատավորը սենյակում մենակ ի՞նչ է անելու: Հուլիսի 14-ի կեսօրին կհրապարկվի վճիռը: Աղբյուրը՝ www.tesankyun.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների