Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դասընթաց «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում


152-12011 թ. հուլիսի 3-7-ը Վանաձոր քաղաքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հնգօրյա դասընթաց:
Դասընթացը «Մոնիթորինգի արդյունքների  ամփոփում և մարդու իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային այլընտրանքային զեկույցի պատրաստում» և «Շահերի պաշտպանության քարոզարշավ» թեմաներով էր:

Որպես դասընթացավարներ հանդես եկան Օլենա Վոլոչան («Դատական ադմինիստրացիա և մարդու իրավունքներ» ծրագրի փորձնակ /ITD, Massachusetts և «SeLeV Consulting Group» կազմակերպության զարգացման տնօրեն) և Օլենա Գռաբովսկայան («Դիալոգ» դասավանդողների խմբի դասավանդող):

Դասընթացի մասնակիցներն էին «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ընդգրկված մոնիթորները Հայաստանից և Վրաստանից, ինչպես նաեւ կազմակերպության մի քանի անդամներ:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է The National Endowment for Democracy/NED ֆոնդի կողմից: Ծրագրի նպատակն է`բարձրացնել երիտասարդների դերը իրավապաշտպանական շարժման մեջ:

Ծրագրի առաջին տարում մասնակիցների հմտությունները զարգացնելու նպատակով կազմակերպվեց «Մարդու իրավունքների մոնիթորինգ ոստիկանություն- քաղաքացի հարաբերություններում» թեմայով: Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների մոնիթորինգի վերաբերյալ և իրականացրեցին չորսամսյա մոնիթորինգ /2010 թ. հոկտեմբեր  – 2011 թ. հունվար / Հայաստանում, Վրաստանում և Հարավային Օսեթիայում:

«Մոնիթորինգի արդյունքների ամփոփում և մարդու իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային այլընտրանքային զեկույցի պատրաստում» և «Շահերի պաշտպանության քարոզարշավ» թեմաներով դասընթացն իրականացված մոնիթորինգի տրամաբանական շարունակությունն էր: Դասընթացն ուղղված էր մոնիթորինգի շրջանակներում ձեռքբերված տեղեկատվության վերլուծության, զեկույցի պատրաստման, շահերի պաշտպանության հմտությունների զարգացմանը:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ներգրավվեցին Հայաստանում և Վրաստանում ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների վերաբերյալ այլընտրանքային զեկույցի պատրաստման գործընթացում: Զեկույցը նախատեսվում է տպագրել սույն թվականի նոյեմբերին անգլերեն և ռուսերեն լեզուներով: Երիտասարդ ակտիվիստների աշխատանքը կվերահսկվի և կուղղորդվի դասընթացավարների կողմից:

152-2 152-3 153-4


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը