Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Տիգրան Համբարձումյանին սպանել են


975-52011 թվականի հունիսի 29-ին ՀՀ ՊՆ 54809 Ղափանի զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին՝ դեմքի եւ պարանոցի փափուկ հյուսվածքների բացակայությամբ:

2011 թվականի հունիսի 4-ին այցելեցինք մահացած զինվորի հարազատներին՝ ճշտելու զինվորի մահվան հանգամանքները:

Տիգրան Համբարձումյանը ծառայել է Ղափանի 54809 զորամասում: Նա ծառայության մեջ է գտնվել մեկուկես տարի, զորակոչվել է Մասիսի շրջանի Նորաբաց գյուղից:

Ծնողները որդուն վերջին անգամ տեսել են 2011 թվականի ապրիլի 29-ին, Կարմրաքարում, երբ  հերթական անգամ այցելել են նրան: Որդու տրամադրությունը եղել է շատ լավ, ոչ մեկից եւ ոչ մի բանից բողոք չի ունեցել:

Վերջին հեռախոսազրույցը որդու հետ մայրն ունեցել է նրա անհետացման օրը՝ հունիսի 28-ին, ժամը 11:00-ի կողմերը: Որդին ունեցել է լավ տրամադրություն, մորը խնդրել է լիցքավորել հեռախոսը, վերջինս ասել է, որ զանգի հորաքրոջը: Ժամը մոտավորապես 11:10-ին, երբ հորաքույրը հետ է զանգահարել, Տիգրանը խոսել է հորաքրոջ հետ, խնդրել է լիցքավորել հեռախոսը, ինչպես նաեւ փող ուղարկել: Ժամանակ առ ժամանակ հարազատները Տիգրանին սովորաբար 5-10 հազար դրամ էին ուղարկում: Ըստ հորաքրոջ՝ Տիգրանի տրամադրությունը եղել է շատ բարձր, նույնիսկ  կատակել է:

Նույն օրը՝ հունիսի 28-ին, ժամը 16:00-ի կողմերը Տիգրանի հորը՝ Բենիկ Համբարձումյանին, զանգահարում է զորամասի հրամանատարը, Գեւորգ Մարգարյանը, որն արդեն մեկ ամիս գտնվել է  Երևանում դասընթացների մասնակցելու նպատակով, եւ հարցնում, թե արդյոք Տիգրանը տուն չի եկել, քանի որ նա զորամասում չէ:

Այդ նույն ընթացքում Տիգրանի մորը՝ տիկին Անահիտին, զանգահարում է շտաբի պետը՝ Արսեն Ոսկանյանը, եւ հարցնում, թե արդյոք նրանք կարող են իմանան, թե որտեղ է գտնվում Տիգրանը, քանի որ նա զորամասում չէ: Ի պատասխան հայրն ասել է, որ նա երբեւէ ինքնակամ դուրս չի եկել այդ մեկուկես տարվա ընթացքում եւ, որ հնարավոր չէ, որ Տիգրանը դուրս գար զորամասից:

Լուրն իմանալուց հետո ծնողները զանգում են Տիգրանին, սակայն նրա հեռախոսն անհասանելի է լինում, եւ մինչեւ ուշ գիշեր լուր չեն ունենում: Ժամը 23:00-ի սահմաններում Տիգրանի հայրը զանգահարում է շտաբի պետին եւ հայտնում, որ ուզում է այցելել զորամաս, սակայն վերջինս նրան պատասխանում  է, որ անհանգստանալու կարիք չկա, նա կարող է եւ չգալ, քանի որ «միգուցե Տիգրանը մի բարեկամի մոտ լինի, եւ շուտով կգա»:

Հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, ծնողներն առավոտյան դուրս են գալիս եւ գնում զորամաս: Ճանապարհին մտնում են ՎիվաՍել-ՄՏՍ գրասենյակ՝ հարցնելու Տիգրանի հեռախոսազանգերի մասին: Գրասենյակում ասում են, որ Տիգրանի հեռախոսը անջատվել է նախորդ օրը՝ հունիսի 28-ին ժամը 12:30-ին, հեռախոսում եղել է 1097 դրամ, իսկ հետո ըստ ոստիկանների՝ հեռախոսի մարտկոցը «նստած» չի եղել:

Տիգրանի ծնողները գալիս են զորամաս, զինվորներին հարցուփորձ են անում Տիգրանի մասին, եւ նրանցից մեկն ասում է, որ Տիգրանին տեսել է լվացվելիս հունիսի 28-ին ժամը 12:00-14:00-ի կողմերը, ինչից հետո նա թռել է զորամասի պատի վրայով եւ գնացել: Լվացվելիս նա նաեւ զրուցել է զորամասի հավաքարարի հետ:

Զորամասում շտաբի պետն ասել է, որ միայն հայրը գա, հայրը գնացել է, բավականին սպասել է, որպեսզի նա հայտնվի, եւ վերջապես եկել է շտաբի պետը: Հարցին, թե ուր է Տիգրանը, պատասխանել է, «փախած կլին», եւ որ նրանք ժամը 14-00-ի կողմերն են նկատել, որ Տիգրանը չկա:

Տիգրանը հունիսի 26 –ին, երեկոյան ժամը 6-ին ընդունել է վերակարգը զորամասի շտաբում եւ երկու օր շարունակ եղել է նույն ծառայության վայրում, որը սակայն հայրն անընդունելի եւ անհնար է համարում, քանի որ սա առաջին դեպքն է եղել մեկուկես տարվա ընթացքում, որ Տիգրանը վերակարգի լինի հենց շտաբում:

Նա նաեւ հայտնել է Տիգրանի մորը, որ «ես Տիգրանին ասել էի, որպեսզի տարածքը մաքրի, ավլի, և նույնիսկ Տիգրանը կատարելուց հետո եկել է ինձ զեկուցել, եւ ասել, որ ինքը նպատակ ունի ուղղվելու»: Սակայն հայրը բացառում է, որ Տիգրանը կմաքրեր:

Ընդհանուր զրույցի ժամանակ Տիգրանի հորը հայտնում են, որ Տիգրանը ճաշարանում կամ ճաշարանի հետնամասում վիճելիս է եղել ինչ որ մեկի հետ:

Հունիսի 29-ին, ժամը 15:00-ի կողմերը, Բենիկ Համբարձումյանին, երբ նա գտնվում էր զորամասի տարածքում, զանգահարում է Մասիսի զինկոմը եւ հայտնում, որ որդուն գտել են անտառում հոշոտված:

Հայրը գնում է դեպքի վայր, որը գտնվում է զորամասից ուղիղ գծով 30-40 մ հեռավորության վրա, իսկ արահետով՝  50-60 մ հեռավորության վրա՝ բաց տարածքում: Տիգրանի հորը, սակայն, 3-4 մետրից ավելին չեն թողնում մոտենալ: Բենիկ Համբարձումյանը տեսնում է որդուն մի մեծ ծառի տակ՝ ուղիղ դիրքով պառկած, բերանքսիվայր, գլուխը խաչած ձեռքերի վրա դրած, գլխի աջ մասի ուղղությամբ վզի հատվածը ասես կամ դանակով կտրտած, կամ ճանկերով կտրված լիներ, վզի բացված վարդագույն միսը տեսանելի էր,  իսկ վզից ներքեւ ոչինչ վնասված չի եղել՝ ոչ մարմնի մասերը, ոչ հագուստը: Ի դեպ, Տիգրանի հագին եղել է սովորական զինվորական ներքնազգեստը /майка/՝ առանց վերնազգեստի:  Տիգրանի վզից ներքեւ ընկած հատվածում ոչ մի կապտուկ, կտրվածք կամ վնասվածք չի եղել, բացի մեջքի թեթեւակի քերծվածքից, մատների վրա ոչ մի վերք կամ հետք չի նկատվել: Հայրը պատմելիս նշում է. «Ինձ ուզում են համոզել, որ երեխայի գլուխը որդերն են կերել»:

Տիգրանի դիակը նախ տանում են Ղափան, այնուհետեւ Երեւան՝ դիահերձման: Երեւանում դիահերձմանը ներկա են լինում Տիգրանի հոր ընկերը եւ հոր  հորեղբոր երկու որդիները:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն Տիգրանի դիակի մոտ հայտնաբերվել է «Ռապիրա» տեսակի ածելի, իսկ նրա ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք՝ 7-8 սմ չափի հարթ եզրով, 1.5-2 սմ խորությամբ:
Առաջին վարկածը, որ շրջանառության մեջ է դրվել, այն է, որ Տիգրանը գնացել է անտառ քնելու, եւ գայլերը հոշոտել են իրեն:

Հաջորդ վարկածը, որ Տիգրանը ինքնասպան է եղել` ածելիով կտրելով ձեռքը, իսկ անտառի գազանները հոշոտել են նրա գլուխը:

Տիգրանի հայրը` Բենիկ Համբարձումյանը, բացառում է, որ գայլերն են հոշոտել որդու գլուխը, քանի որ մարմնի մյուս մասերը թողնելով, հատկապես, որ թեւի վրա կտրվածք է ունեցել, գլուխը հոշոտեին:

Բենիկ Համբարձումյանին հայտնել են զորամասում, որ այդ անտառում երբևէ գայլեր չեն եղել, միայն կարող են պատահել վայրի շուն, բորենի:

Տիգրանի մայրը` տիկին Անահիտը, հիշում է, որ որդին ասում էր, որ շտաբի պետը լարված հարաբերություններ ունի իր հետ և «տանել չի կարողանում իրեն»:
Միայն Տիգրանի մահից հետո, Տիգրանի եղբայրը հարազատներին հայտնում է, որ դեռեւս 2011 թ-ի հունվարին, ինչպես Տիգրանն է հայտնել իրեն, շտաբի պետը ծեծի է ենթարկել Տիգրանին, եւ նոր միայն հարազատները հասկանում են, թե ինչից է առաջացել Տիգրանի այտի վրայի սպիները:

Հարկ է նշել, որ ծառայության ընթացքում Տիգրանը լավ ծառայության համար ստացել է շքանշան, նույնիսկ խոստացել են, որ նրան կտան սերժանտի կոչում /սովորաբար այդտեղ առավելագույնը տալիս են կրտսեր սերժանտի կոչում/,  Տիգրանը ծառայության ընթացքում ստացել է 18 օր հերթական արձակուրդ:

Ինչպես արդեն հաղորդել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում մահվան փաստի առթիվ հարուցվել է  թիվ 90554311 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով՝ «ինքնասպանության հասցնելը… , որը կատարվել է 1) սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ի դեպ, Տիգրան Համբարձումյանի մահվան փաստով քննության շրջանակներում, ռազմական ոստիկանությունում է գտնվել նրա հետ ծառայող Գրիգոր Դավուլջյանը, որը եղել է Տիգրանի հետ մտերիմ: Նա եւս գտնվել է ծառայության մեջ մեկ ու կես տարի եւ զորակոչվել է նկարչական ակադեմիան ավարտելուց հետո: Չնայած, ըստ հարազատների, Գ. Դավուլջյանն ունի առողջական խնդիրներ: Փոքր տարիքից հաճախակի գանգատվել է ճնշման տատնումներից եւ ունեցել է քթի արյունահոսություն, այդ պատճառով նաեւ հաճախակի գտնվել է բուժմասում: 

Գրիգոր Դավուլջյանը ներկայումս գտնվում է զորամասում:  
Ըստ որոշ տեղեկությունների, ռազմական ոստիկանությունը լայնածավալ քննչական գործողություններ է իրականացնում՝ հարցաքննելով զինծառայողներին: Արդյոք հարցաքննվել է շտաբի պետ Արսեն Ոսկանյանը՝ հայտնի չէ:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության 2011 թվականին սա արդեն ՀՀ զինված ուժերում մահացության 13-րդ դեպքն է:

975-6 975-7


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը