Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունը տուգանվել է


9756Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը տուգանքի է ենթարկել Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող «Ոսկեթեւ» ընկերությանը` մայիսի 31-ին (Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը) երթուղին չսպասարկելու համար:

Այդ օրը Վանաձորի ավտոկայանում երթուղուն պատկանող միկրոավտոբուս այդպես էլ չերեւաց, իսկ ուղեւորները ստիպված էին ժամերով սպասել:

Տրանսպորտային տեսչության Լոռու բաժնի ղեկավար Սամվել Մատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջին տուգանքի չափը,  ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի, կազմում է 5000 դրամ: Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է այն վճարել, կամ էլ բողոքարկել տուգանքի սահմանման ակտը: Ըստ Մատինյանի` երկրորդ անգամ օրենքը խախտելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի եւ այդպես շարունակ:

«Ոսկեթեւ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թեեւ իրենք համաձայն չեն տուգանքի հետ, բայց այն կվճարեն, քանի որ 5000 դրամի համար չեն բողոքարկի: Ալեքսանյանի անհամաձայնության պատճառն այն է, որ իրենք այդ օրը պարզապես զբաղված են եղել միկրոավտոբուսների տեխզննման աշխատանքներով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այս հարցի վերաբերյալ բազմաթիվ նամակներ է հղել կառավարությանը, զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ ընդդիմության հանարահավաքի օրերին ընկերությունը որոշում է միկրոավտոբուսների տեխզննում իրականացնել: Սաքունցը տուգանքը համարում է անհամաչափ` գտնելով, որ կառավարությունը այս պարագայում ընկերությանը պետք է զրկի արտոնագրից անցած երկու տարիներին ընդդիմության հանրահավաքի օրերին չաշխատելու համար:

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24251339.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը