Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անհայտ կորածների ճակատագիրն ունի հստակեցման կարիք
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Հունիս-29/
2011 թ. հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորում կազմակերպվել էր միջոցառում անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը նշելու համար, որը Հայաստանում ընդունվել է 2000 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Հիշատակի միջոցառմանը ներկա էին անհայտ կորածների ընտանիքների իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ` Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ԶՍՊ վարչության բաժնի պետ, գնդապետ Վարդան Սարգսյաը, տարածքային եւ տեղական ինքնակառավարմա մարմինների ղեկավարները, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, 3-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ, Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչներ: «Հայաստանում գործող միջգերատեսչական հանձնաժողովը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների, անհատների, եկեղեցու դերն այսքան տարիների ընթացքում իրենց հոգատարությունը ցույց տալու համար և մենակ չթողնելու այն ընտանիքներին, որոնց աչքը ճանապարհին է: Պետությունը քաջ գիտակցում է, որ դեռ պետական մակարդակում անելիքներ կան, այդ թվում և օրենքի ընդունման համար, որը գտնվում է նախապատրաստական փուլում: Օրենքում հստակ նշվում է այդ ընտանիքների պետական մակարդակով հոգածության մասին»,-իր խոսքում նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այսուհետ պետական մակարդակով ավելի ու ավելի բարձր կլինի ուշադրությունն ու հոգածությունն այդ ընտանքիների նկատմամբ: Հիշատակի միջոցառմանն իր խոսքը հայտնեց նաեւ պատմաբան, ազատամարտիկ Գևորգ Չատինյանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացնելով անհայտ կորածների խնդիրները, ընդգծեց անհայտ կորածների և նրանց ընտանիքների առջև պետության պարտավորությունը՝ հստակեցնելու նրանց գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները: Նա կարևորեց մարդկային կյանքի կորուստը որպես հիմք պետության համար` գիտակցելու իր պարտավորությունը: Արթուր Սաքունցը հայտնեց, որ Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի և իշխանության ներկայացուցիչների միջոցով մշակվել է «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագիծը՝ մի փաստաթուղթ, որով ամրագրվում են վերոհիշյալ պարտավորությունները: Նրա համոզմամբ օրենքը կքննարկվի և կընդունվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում: Խնդիրներից մեկը, որի վերաբերյալ ներկաների ուշադրությունը հրավիրեց Արթուր Սաքունցը, այն է, որպեսզի չնույնականացվի անհայտ կորածների խնդիրները զոհվածների խնդիրների հետ և հստակություն մտցվի նրանց հարազատների ճակատագրում: Վերջում Արթուր Սաքունցն իր խոսքում նշեց, որ անելիքները շատ են թե’ անհայտ կորածների ճակատագրերի հստակեցման, թե’ նրանց ընտանիքների աջակցության հարցում: Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հատկացվել է 300.000 դրամ, որը գրասենյակը նպատակահարմար է գտել հատկացնել Լոռու և Տավուշի մարզի անհայտ կորածների հարազատներին, նրանց նվազագույն սոցիալական խնդիրները լուծելու համար:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների