Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայց ուսուցիչների դեմ. ներողություն խնդրեք և վճարեք 3մլն–ական դրամ


8694Վանաձորցի Թամարա Ադամյանը դատական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանին և 3 ուսուցիչներին:

38-ամյա Թամարան դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական կազմին մեղադրում է անչափահաս դստերը զրպարտելու, վիրավորելու մեջ: Նա պահանջում է  հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես բարոյական վնասի փոխհատուոցում յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ (1մլն՝ վիրավորանքի, 2 մլն՝ զրպարտության համար)։

Մայրը պնդում է, որ երեխային անհիմն կասկածել են գողություն կատարելու և մեղադրել դրամաշորթության մեջ: Բացի այդ՝ երեխան ենթարկվել է վիրավորանքների և նվաստացումների:

«Ռուսերենի ուսուցչուհին դասարանի աշակերտների ներկայությամբ ասաց՝ քո նմանին մայրը պիտի թույն տա, որ խմես, սատկես: Մամայիս մոտ ինձ ասացին՝ դու մայր ունենալու իրավունք չունես»,-պատմում է 7-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ադամյանը՝ շարունակելով, որ տնօրենը ցանկացել է իրեն ապտակել, սակայն ուսուցիչներից մեկը զսպել է նրան:

Դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանի խոսքերով՝ ոչ ոք չի վիրավորել երեխային, չի կասկածել գողություն կատարելու մեջ:

Նա հերքում է մոր և դստեր կողմից հնչեցված արտահայտությունները՝ պարզաբանելով, որ այնպիսի ուսուցիչների անուններ են տրված, ովքեր երբևէ աշակերտների հետ կոպիտ ու վիրավորական չեն խոսել:

Տնօրենի խոսքերով՝ իրենք պարզել են, որ 7-րդ դասարանցի  Մարիամը շուրջ 1 տարվա ընթացքում դրամներ է վերցրել 4-րդ դասարանի աշակերտներից՝ ահաբեկելով, վախեցնելով նրանց. «2 աղջիկ հայտնեցին, որ վախեցրել է բուլավկայով նրանց աչքերը հանել, եթե տանն ասեն, որ իրենցից գումար է վերցրել»:

Իմանալով այս ամենը՝ տնօրենը Մարիամի մորը խորհուրդ է տվել երեխայի թղթերը դպրոցից վերցնել, տանել այլ դպրոց։

«7-րդ դասարանի տղաները, իմանալով Մարիամի արարքների մասին, ագրեսիվ են տրամադրված նրա նկատմամբ, բացի այդ՝ որպեսզի երեխայի մասին խոսակցություններ չտարածվեն, առաջարկել եմ տեղափոխել այլ դպրոց»,-իր՝ դպրոցից երեխայի թղթերը վերցնելու խորհրդի պատճառների մասին է բացատրում տնօրենը:

Հակառակ սրան՝ Թամարա Ադամյանը պնդում է, որ տնօրենը երկըտնրանքի առջև է կանգնեցրել իրեն՝ կամ դիմում ես գրում, երեխայի թղթերը հանում դպրոցից, կամ դիմում եմ ոստկանության անչափահասների բաժին:

Մարիամ Ադամյանը, այժմ ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի  ԱԳ բաժանմունքում պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է՝ նրա հետ դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:

Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված ստուգումներով պարզվել է, որ նա ցածր դասարանի աշակերտներից պարբերաբար պարտքով որոշակի (50, 100, 110, 500 դրամ) գումարներ է վերցրել:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ այս դեպքում իրավապահ մարմինը միակողմանի քննություն է կատարել, առանց երեխայի կարծիքը հաշվի առնելու ՝ հաստատված է համարել տնօրենի, ուսուցիչների պնդումները:

«Ինքնին արդեն հաշվառման մեջ վերցնելը հոգեբանորեն ճնշում է երեխային, սա կարող է նաև նախադեպ դառնալ այլ դեպքերի համար»,- ասում է Սաքունցը:

Ա. Սաքունցի կարծիքով՝ ոստիկանությունը, փոխանակ ուշադրություն դարձներ այն հարցին, որ ծնողը բողոքում է տնօրենի, ուսուցիչների կողմից իր երեխայի նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք դրսևորելու մասին, ակնհայտորեն հովանավորչությամբ է զբաղվում:

«Հերթական անգամ իրավապահ մարմինը հովանավորչությամբ է զբաղվում,  դու ինչպես կարող ես ՀՀ Լոռու մարզի կրթության և մշակույթի վարչության պետի կնոջ՝ տնօրենի նկատմամբ հարց բարձրացնել»,-տարակուսում է նա:

Իրավաբան Արայիկ Զալյանն էլ հավելում է, որ ոստիկանությունը Թամարա Ադամյանի դիմումին  պատասխանել է եզրակացությամբ, ինչն օրենքի ուժ չունի:

«Եզրակացությունն իրավական ակտ չի համարվում»,-պարզաբանում է իրավաբանը:

Իրավապաշտպան կազմակերպությունը մտադիր է նաև նշված եզրակացության օրինականությունը վիճարկել դատարանում: Բացի այդ՝ մտադիր է  տնօրենի և ուսուցիչների պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել ՀՀ Կրթության և գիտության նախարարության առջև՝ պարզաբանելու՝ արդյոք նման վարքագիծ դրսևորող ուսուցիչներն իրավունք ունեն աշխատելու դպրոցում:

Նշենք, որ Թամարա Ադամյանը տնօրենի և ուսուցիչների հետ 2-օրյա խոսակցությունները ձայնագրել է: Ձայնագրված սկավառակն ուղարկվել է դատարան:

Հուլիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Նաիրա Ավետիսյան) կլսվի  Թամարա Ադամյանի հայցն ընդդեմ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանի և ուսուցիչներ՝ Սյուզաննա Սահակյանի, Ռանի Վահրամովայի և Նատալյա Ալեքսանյանի։

Վանաձոր
Անուշ Բուլղադարյան
Աղբյուրը՝ www.hra.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը