Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Գերբնակեցում կա, բայց բանտարկյալները հերթով չեն քնում»
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ Մամլո հաղորդագրություն
/2011-Հունիս-02/
«Համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում որոշակի թեթեւացում կլինի, բայց գերբնակեցված վիճակը դեռ կշարունակվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:Իրավապաշտպանի համոզմամբ, Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բացի գերբնակեցումից կան նաեւ բանտարկյալների առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում էլ ավելացել են մահացության դեպքերը: Այդ մասին են խոսում նաեւ թվերը, եթե օրինակ 2009 թ.-ին ՔԿՀ-ներում մահացել է 7 բանտարկյալ, ապա արդեն 2010 թ.-ին այդ թիվը աճել է 28-ով եւ դարձել 35: Մահացությունների թվի կտրուկ ավելացումը Սաքունցը պայմանավորում է գերբնակեցման, ոչ նորմալ օդափոխության հետ: Խոսելով Վանաձոր ՔԿՀ-ում Սլավիկ Ոսկանայանի մահվան մասին, Սաքունցը նշեց, որ քրեական գործ արդեն իսկ հարուցվել է եւ նախնական դատաբժշկական փորձաքննության արդյունքում փաստվել է, որ համարժեք առողջապահական միջամտության դեպքում հնարավոր կլիներ փրկել բանտարկյալի կյանքը: Հաջորդ խնդիրն իրավապաշտպանը պայմանավորեց օրենքով սահմանված արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու, մասավորապես` հեռախոսազանգերի հետ: Բայց պարզվում է, որ իրականում բանտարկյալներն այդքան էլ կտրված չեն աշխարհից, ավելին, որպես կապի հաստատման միջոց օգտագործում են բջջային հեռախոսները, ինչը օրենքով արգելված է: Իրավապաշտպանը նշեց, որ հաճախ բանտարկյալներն իրենց բջջային հեռախոսից են զանգահարում, եւ դրա առկայությունը, ըստ նրա, կամ փաստում է տվյալ ՔԿՀ-ի աշխատողների ոչ լիարժեք վերահսկողության մասին, կամ էլ նրանք անձամբ են կազմակերպել դա` արագ տեղեկանալու համար մյուս բանտարկյալների գործողություններից: Երկու դեպքում էլ Սաքունցը մեղադրում է ՔԿՀ-ներին: Նրա խոսքով, երբ ՔԿՀ-ներն անցան Արդարադատության նախարարության ենթակայության տակ, դա լուրջ բարեփոխում էր, բայց վերջին 3 տարիներում ՔԿՀ-ներում վատացող վիճակը կարող է կասկածի տակ դնել այդ բարեփոխումը: Սաքունցի այս դիտարկումների հետ մասամբ համաձայն է ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Որ գերբնակեցում կա, այն էլ 3 ՔԿՀ-ներում, Բաբայանն ընդունում է, բայց նրա համոզմամբ իրավիճակն ավելի շատ չափազանցնում են, թե օրինակ բանտարկյալները հերթով են քնում: «Նման խնդիր չունենք»,-հավաստիացնում է ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը: Բոլորովին այլ կարծիքի է Սաքունցը: Որպես օրինակ նա բերում է Նուբարաշենի ՔԿՀ-ն, ուր նախատեսվածից 200 ավելի բանտարկյալ է պահվում: Բաբայանի կարծիքով գերբնակեցման խնդիրը կլուծվի Արմավիրում կառուցվող նոր ՔԿՀ-ի շնորհիվ, որի կառուցման աշխատանքները ֆինանսական պատճառներով թեեւ կանգնեցվել էին, բայց արդեն այս տարվանից դրանք կրկին վերսկսվել են: Նա նաեւ հավաստիացրեց, որ մինչ օրս բանտարկյալներից եւ նրանց բարեկամներից իրենք չեն ստացել որեւէ դժգոհություն՝ հեռախոսազանգերի կամ զբոսանքների հետ կապված: Բաբայանը վստահեցնում է նաեւ, որ բանտարկյալների առողջական խնդիրները ՔԿՀ-ների կողմից անտարբերության չեն մատնված, իսկ մահացությունների թվի աճն էլ, ըստ նրա, պայմանավորված է ինֆարկտներով եւ ինքնասպանություններով: Բաբայանը նաեւ հերքեց տեղեկություններն այն մասին, թե բանտարկյալները որպես թմրանյութ օգտագործում են բենզինը: «Եթե բանտարկյալների ոչ 100, ապա 98-99 տոկոսը բենզին չի օգտագործում»,-նշեց Բաբայանը: Չնայած այս ամենին, Սաքունցը շարունակում է դժգոհ մնալ ու եւս մեկ անգամ հավաստիացնել, որ վերջին 3 տարիներին չլուծված խնդիրների թիվն ավելացել է: Գերբնակեցված վիճակն էլ այնքան մտահոգիչ է, որ Սաքունցն առաջարկում է թեթեւ հանցանք կատարած մարդուն դատարանի վճռից հետո ՔԿՀ տեղափոխեն միայն այն դեպքում, երբ «տեղ կազատվի»: Նշենք, որ այսօր ՔԿՀ-ներում կա շուրջ 5100 բանտարկյալ, որոնցից շուրջ 140-ը կին է, 17-ը` անչափահաս, իսկ 25 անչափահաս էլ գտնվում է նախնական կալանքի տակ: Աղբյուրը՝ http://report.am/news/society/saqubc-babayan-bantarkyalner.html Ագնեսա Խամոյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների