Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Հելսինկյան ասոցիացիայի» մուտքը բանտեր արգելվում է «օբյեկտիվ դժգոհությունների» պատճառով
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ Մոնիթորինգ
/2011-Մայիս-28/
«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանն արգելել են այցելել և մոնիթորինգ իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում` պատճառաբանելով, որ «կազմակերպության կողմից 2010թ անցկացված մոնիթորինգի արդյունքների ամփոփումը թե´ մի շարք դատապարտյալների և կալավանորված անձանց, թե´ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե´ հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացրել է օբյեկտիվ դժգոհություններ»:«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Հելսինկյան ասոցիացիան» նամակ էր ուղղել ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին` խնդրելով թույլ տալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացնել ՔՀԿ-ներում և ստացել էր դրական պատասխան: Այս տարի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված նույնաբովանդակ նամակին պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, ով «աննպատակահարմար» է համարել մոնիթորինգի անցկացումը վերը նշված պատճառաբանությամբ, հավելելով նաև, որ նման աշխատանքներ իրականացվում են հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից: «Հելսինկյան ասոցիացիան» մերժման վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մարտի 31-ին նորից է դիմել Արդարադատության նախարարություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել և պատրաստվում է դատական կարգով պատասխան պահանջել: Մայիսի 26-ին հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներին այս մասին ասաց կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը: ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ 2010-ին «Հելսինկյան ասոցիացիայի» կողմից իրականացված մոնիթորինգից հետո կազմակերպության նախագահը հարկ չի համարել որևէ քննարկում սկսել քրեակատարողական ծառայության հետ, որի արդյունքում կստանար պաշտոնական և մասնագիտական մեկնաբանություն, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դրանց շտկման համար քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից կտրվեին համապատասխան հանձնարարականներ: «Կազմակերպությունը որդեգրել է իրավիճակի իբր ուսումնասիրում և իրականության խեղաթյուրում, որն էլ հայտարարվել է հրապարակավ' հորինվածքը իրականության փոխարեն հրամցնելու նպատակով»,- գրված է քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրությունում: Մ. Դանիելյանի ունեցած տվյալներով` Արդարադատության նախարարը որոշում է կայացրել մինչև սեպտեմբեր սառեցնել բոլոր տեսակի մոնիթորինգները ՔՀԿ-ներում: «Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- վրդովված ասում է իրավապաշտպանը: Նա ենթադրում է, որ այս ամենի հետևում կանգնած է քրեակատարողական վարչության պետը` Հայկ Հարությունյանը: Դանիելյանը կարծում է, որ սառեցումը միայն իրենց է վերաբերում, քանի որ Արդարադատության նախարարությանը կից ստեղծված քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը մինչև հիմա «ձայն չի հանել»: Դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը www.hra.am -ին փոխանցեց, որ իրենք «նախարարի նման որոշման մասին տեղեկություն չունեն և, հետևաբար, չէին էլ կարող արձագանքել»: Խումբը շարունակում է ամենօրյա այցելություններ իրականացնել ՔԿՀ-ներ, իսկ վերջին այցը եղել է երկու օր առաջ` մայիսի 25-ին, ահազանգի հիման վրա: Դանիելյանի հայտնած որոշման մասին տեղեկությունը Արսեն Բաբայանը որակել է «հերթական հերյուրանք»: «Արդարադատության նախարարությանը և իշխանություններին հարմար չէ տեսնել բանտերի իրական վիճակը»,- իրենց մերժելու պատճառը այսպես է մեկնաբանում Միքայել Դանիելյանը` դիտորդական խմբի զեկույցները որակելով «անատամ», «խմբագրված» և իշխանություններին «ձեռնտու»: Դանիելյանի այս հայտարարությունը Էդմոն Մարուքյանը դիտարկում է որպես ակնհայտ սուտ. «2004-ից սկսած մեր զեկույցները տպագրվել են այն տեսքով, ինչ տեսքով գրվել և ներկայացվել են Արդարադատության նախարարություն: Նախարարությունը, ըստ կարգի, պատասխան մեկնաբանություններ տրամադրելու իրավունք ունի, որոնք տպագրվում են խմբի զեկույցի հետ միասին: Եվ հասարակությունը տեսնում է, թե խումբն ինչ հարցեր է բարձրացրել և նախարարությունն ինչպես է այդ հարցերին արձագանքել»: Հելսինկյան ասոցիացիայի նախագահը դիտորդական խմբին մեղադրեց նաև կողմնապահության մեջ, թե իբր նրանք արձագանքեցին և ստորագրեցին միայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի պահման վատ պայմանների վերաբերյալ հայտարարության տակ, իսկ այլ դեպքերի վերաբերյալ «ձայն չէին հանում»: «Նախ, դիտորդական խումբը, որպես խումբ, այդ հայտարարությանը չի միացել: Դրա տակ ստորագրել են խմբին անդամակցող որոշ կազմակերպություններ: Իսկ գերծանրաբեռնվածության և անմարդկային վերաբերմունքի մասին դիտորդական խմբի անդամ կազմակերպությունները դեռևս 2010-ի հունիսին հայտարարություն ունեն տարածած, որը մամուլով հրապարակվել է: Ինչպես նաև խմբի անդամները ցանկացած պատեհ առիթ օգտագործում են ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ գերծանրաբեռնվածությունը խնդիր է և դա բերում է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,- ասվածին ի պատասխան նշեց դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը: «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահը հայտարարեց, որ իրենք կարող են մոնիթորինգներ պատրաստել և զեկույցներ հրատարակել նույնիսկ առանց ՔԿՀ մտնելու, ինչպես դա արել են նախկինում' անազատության մեջ պահվող Արշալույս Հակոբյանի միջոցով: Իսկ քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակն իրավապաշտպանը գնահատում է «անտանելի վատ» և հավելում, որ «բանտերում գտնվելը հավասարազոր է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելուն»: Մերի Ալեքսանյան Աղբյուրը` www.hra.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների