Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ն.Փաշինյան. «Եթե Ս.Սարգսյանն այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա»


856-5«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Ներկայացնում ենք Ն.Փաշինյանի խոսքը. «Ես կարծում եմ, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի մենք անցնցում եղանակով Հայաստանում հաստատենք օրինական իշխանություն և անցնցում եղանակով ի վերջո Հայաստանը ազատենք ավազակապետությունից»:

Ն.Փաշինյանը նշեց, որ բանտից դուրս եկածի և դեպի Ազատության հրապարակ շտապողի զգացողություն ունի: «Ես անհամբերությամբ սպասում եմ մայիսի 31-ի հանրահավաքին Ազատության հրապարակում մեր հանդիպմանը, համոզված եմ, որ դա լինելու է շատ ջերմ և հզոր հանդիպում: Պայքար, պայքար մինչև վերջ»: Ապա Ն.Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին. «Այս ընթացքում խոսում են իշխանություն-ընդդիմություն ինչ-որ գործարքի մասին... Ես կարծում եմ, որ եթե մենք գործարքի գնացող լինեինք` մեկ տարի չորս ամիս ընդհատակում և երկու տարի բանտում չէինք անցկացնի: Այսինքն`համոզված եղեք, որ այս ընթացքում իշխանությունը եթե ոչ ամեն օր, գոնե ամիսը մի քանի անգամ գործարք առաջարկել է անձամբ ինձ, և ես այդ գործարքը առաջարկողներին ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհ:

Ես ասել եմ, որ մեր պայքարն անկասելի է, մեր պայքարը սկզբունքային է: Չի կարող լինել ուրիշ որևէ խոսակցություն, և որևէ մեկը թող չկասկածի, որ մենք Հայաստանը ազատելու ենք ավազակապետությունից և Հայաստանի Հանրապետությունում հաստատվելու է մշտական հարատև ժողովրդավարություն»: Հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ազատվելու ավազակապետությունից` Ն.Փաշինյանը պատասխանեց. «Դեռևս 2007 թվականից, երբ որ ես մտել եմ քաղաքականության մեջ և կոչեր եմ արել` ինձ այդ հարցը անընդհատ տվել են` ե՞րբ պիտի լինի հաղթանակը: Ինձ համար երբ-ը կարևոր չի, այդ հաղթանակը կարող է լինել մի շաբաթից, այդ հաղթանակը կարող է լինել վեց ամսից: Ես կարող եմ ասել մեկ բան` որ մինչև հաղթական ավարտ ես պայքարելու եմ նույնքան սկզբունքային, որքան սկզբունքային սկսել եմ այդ պայքարը»: Հայաստանում տեղի կունենա՞ն արտահերթ նախագահական ընտրություններ` հարցրեցին լրագրողները Ն.Փաշինյանին. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս արագ տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այս քանի օրը իշխանությունները այնքան են օգտագործում` մարդասիրություն, հումանիզմ և այլ բառեր... Եթե Սերժ Սարգսյանը այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_politics_21162.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը