Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010 թ.


2011 թ. մայիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Հայաստանում Եվրոպական  հարևանության  քաղաքականության  ծրագրի իրականացումը 2010թ.-ին» զեկույցը:

Կից ներկայացվում է զեկույցի «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները» բաժինը հայերեն տարբերակով:

Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի զարգացմանն ուղղված աշխատանքները շարունակվել են: 2010 թվականի հունվարին ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա Ազգային գործողությունների ծրագրի մշակման համար: Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հենակետային ուսումնասիրությունները ամփոփվել են հուլիսին՝ Հայաստանի հանրային սեկտորից, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպություններից ներգրավված համապատասխան ակտիվ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցության արդյունքում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) Հայաստանում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի մոնիթորինգի աշխատանքներում շարունակում է մեծ դեր ունենալ:

2010 թվականին ՄԻՊ գրասենյակը լույս է ընծայել իր հատուկ զեկույցը Հայաստանում խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքների վերաբերյալ:

Մեծ առաջընթաց է նկատվում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության ներքո Կանխարգելման ազգային մեխանիզմի մշակման աշխատանքներում, որն իրականացվում է ՄԻՊ-ի կողմից: Հունվար ամսին խորհրդի ձևավորման հետ մեկտեղ այն ընդլայնել է իր գործառույթները՝ ներառելով հասարակական կազմակերպություններ ու փորձագետների խումբ՝ կազմված իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներից: 

Դեկտեմբերին ՀՀ օրենքում լրացումներ կատարվեցին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»` հզորացնելով կառույցի ֆինանսական անկախությունը: Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ուղղված է Համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ առաջարկություններ կատարելուն:
Վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքեր են գրանցվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության բաժանմունքներում, ինչպես նաև զորակոչիկների շրջանում, որոնց առնչությամբ պատշաճ հետաքննություն չի անցկացվում:

Վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերի առնչությամբ չկան վիճակագրական տվյալներ: ՄԻՊ-ի մուտքը քրեակատարողական հիմնարկներ (բանտեր, ոստիկանության բաժանմունքներ) բարելավվել է 2010 թվականի ընթացքում: ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական հանձնաժողովի զեկույցը տպագրվել է 2010 թ. մարտին, որն անդրադառնում է 2008 թ. մարտի դեպքերից հետո կալանավորման ընթացքում տարածված ֆիզիկական խոշտանգումների դեպքերին:

ՀՀ քրեակատարողական հաստատությունների պայմանները չեն բարելավվել 2010 թ. ընթացքում: Տնտեսական ճգնաժամի պատճառով 1000 բանտարկյալների համար նախատեսված նոր քրեակատարողական հաստատության շինարարական աշխատանքները դադարեցվել են: Քրեակատարողական հաստատությունների պայմանները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:

Դեռևս մտահոգիչ են գերբնակեցվածության, առողջապահության հասանելիության, քրեակատարողական հաստատությունների աշխատակազմերի ցածր աշխատավարձերի ու կոռումպացված լինելու հետ կապված խնդիրները:

Խոսքի ազատության ու տեղեկատվության ազատության բնագավառում որոշակի բարեփոխումներ են տեղի ունեցել, սակայն հետագայում ևս պետք է ջանքեր գործադրվեն այդ ուղղությամբ: Ինչևիցե, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի առնչությամբ ոչ արդյունավետ հետաքննությունը ու լրատվամիջոցների վրա կառավարության հզոր ազդեցությունը, ինչպես նաև  կարգավորող մարմինների անկախության վերաբերյալ կասկածները դեռ շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մամուլի բազմակարծությանն ուղղված առաջընթացը սահմանափակ է եղել: Հունիսին ՀՀ օրենքում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» փոփոխություններ են կատարվել, որոնք հիմք են հանդիսացել անալոգային հեռարձակման վերափոխմանը թվայինի, ինչը քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից՝ որպես մամուլի բազմակարծությանը խոչընդոտող գործոն: ՀՀ օրենքում հեռարձակման վերաբերյալ փոփոխություններ կատարելու աշխատանքները, որոնք միտված են դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն, իրականացվում է ՄԻՊ-ի կողմից՝ ԵԱՀԿ, ԵԽ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ գործակցության արդյունքում:

Ընդունված օրենքի համաձայն՝ հուլիսին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարեց 18 մրցակցային տենդեր հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման համար: Այս մրցույցի արդյունքները հրապարակվեցին 2010 թ. դեկտեմբերին:

Որոշակի առաջընթաց է արձանագրվել հավաքների ազատության իրավունքի բնագավառում: Կառավարության գործունեությունը քննադատատող հասարակական կազմակերպությունների կողմից տարածքների վարձակալման իրավիճակը բարելավվել է: Սակայն Երևանի կենտրոնում հավաքներ կազմակերպելու սահմանափակման նոր դեպքեր են գրանցվել, չնայած փոխարենը իշխանությունները կենտրոնին մոտ այլընտրանքային տարածքներ են առաջարկվել: Հանրահավաքների ընթացքում ոստիկանության կողմից չարդարացված ուժի կիրառման դեպքերը շարունակվել են զեկուցվել:  Կրոնի ազատության բնագավառում որևէ առաջընթաց չի արձանագրվել:

Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է համազգային եկեղեցի ու այլ կրոնական եկեղեցիների համեմատությամբ օգտվում է  որոշակի արտոնություններից, ինչպես օրինակ՝ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն,  կրոնափոխության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսումնական պլանի մշակման ու իրականացման իրավունք:

Մի շարք բարեխիղճ ընդդիմադիրներ շարունակում են մնալ բանտում երկամյա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, իսկ այլընտրանքային ծառայությունը կրում է խտրական բնույթ:

Մասնագիտացված անչափահասների արդարադատության համակարգի ստեղծման առնչությամբ առաջընթաց չի գրանցվել: Այն պլանավորված էր իրականացնել 2004-2015 թթ. երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում: Չնայած իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի՝ աղքատությունը  հատկապես գյուղական համայնքներում երեխաների  հիմնական սոցիալական ծառայություններից (կրթություն, առողջապահություն) դուրս մնալու գլխավոր պատճառն է հանդիսանում:

Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀԿ-ների հետ խորհրդակցության արդյունքում, գտնվում ԱԺ-ի կողմից քննարկման փուլում:  Արդարադատության նախարարության ներքո առանձին կառույցի ստեղծման որոշումը, որն իրավասու կլինի վերահսկելու բոլոր իրավական մարմինների աշխատանքի օրինականությունը և լուծարելու իրավական նորմերը խախտած մարմիններին, մեծ մտահոգություն է առաջացրել հասարակական կազմակերպությունների շարքերում:

Սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Գենդերային քաղաքականության հայեցակարգը հաստատվել է փետրվարին: Ընտանեկան բռնության օրենքի մշակման աշխատանքներում որեվէ առաջընթաց չի գրանցվել:

Չնայած սոցիալական ու զբաղվածության քաղաքականության հիմնական իրավական դաշտը գործում է, սակայն աշխատանքային օրենսգիրքը, զբաղվածության մասին օրենսդրությունը, գործազրկության հետ կապված սոցիալական պաշտպանվածությունը, սոցիալական աջակցությունը չեն իրականացվում ամբողջական կարգով: Արհմիությունները, գործատուների կազմակերպությունները եւ կոլեկտիվ բանակցությունները դեռ բավարար զարգացած չեն:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը