Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի համայնքի ավագանու որոշումների


2011 թ. մայիսի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան նախնական դատական նիստեր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի՝ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին եւ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 76 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին:

Դատական նիստերը վարում էր դատավոր Ա.Ալավերդյանը, նիստերին մասնակցում էին հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը և պատասխանող կողմի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը:

Որոշումների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերվում Վանաձորի մարզադաշտը և անհատույց հատկացվում շուրջ 44 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս:

Կազմակերպությունը դատարանից պահանջում է նաեւ անվավեր ճանաչել ավագանու թիվ 75 որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի նվիրաբերության վերաբերյալ պայմանագիրը:

Դատավորը, գտնելով, որ վեճի առարկան վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին է, որոշեց որպես երրորդ անձ ներգրավել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և նիստերը հետաձգել անորոշ ժամանակով:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը