Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Բողոքարկվում է դատախազության ապօրինի գործողություններն արդարացնող վճիռը
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Քրեակատարողական հիմնարկներ
/2011-Մայիս-19/
«Մենք համակարգային հարց ենք ուզում լուծել: Մենք' որպես իրավապաշտպան, ականատես ենք եղել հանցագործության և դրա մասին հաղորդում ենք տվել,- ասում է փաստաբան Էդմոն Մարուքյանը,-հունվարին քրեակատարողական հիմնարկներից մեկում ես նկատեցի արդարադատության նոր նախարարի հրահանգը' որ միայն ՀՀ դատարանների որոշումների հիման վրա ընդունել անձանց ՔԿՀ-ներ: Դա տեղի է ունեցել մեր հաղորդումից ու մեր դատական գործընթացը սկսելուց հետո»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2011թ որոշման դեմ: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ընդունել նոր դատական ակտ' պարտավորեցնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը վարույթ հարուցել գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի դեմ' անձին ապօրինի կալանավորելու և կալանքի տակ պահելու հիմքով: Մայիսի 17-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը լսեց վերաքննիչ բողոքը և բողոքի պատասխանը: Նիստը հետաձգվեց, քանի որ դատախազությունը գրավոր պատասխանը չէր ուղարկել բողոք ներկայացրած կողմին: Դատարանում հայցվոր երեք կազմակերպությունների ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ փաստը հայտնաբերել են Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարները, ովքեր որպես Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Ս.Պողոսյանը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության աշխատակիցների կողմից: ԱՄՆ իրավապահ մարմինները նրան կասկածում էին բանկային խարդախության փորձ կատարելու մեջ և հայտարարել էին հետախուզում: Ձերբակալվելուց 72 ժամ հետո Պողոսյանը ազատ է արձակվել: «Սակայն ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվում է, հիմք ընդունելով ԱՄՆ ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 28.07.2010թ «defusion» տեսքով հրապարակված շրջաբերականը, կալանքի վերցնել Պողոսյանին, մինչև ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերի ստացումը»,- ասվում է վերաքննիչ բողոքում: Պողոսյանը համապատասխան գրությամբ տեղափոխվում է «Նուբարաշեն» ՔԿՀ և ընդունվում հիմնարկի պետ Տ.Նավասարդյանի կողմից: Իսկ 2010թ. սեպտեմբերի 1-ին Պողոսյանն ազատ է արձակվում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանի գրության համաձայն: Մարուքյանը դատարանում ընդգծեց, որ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի' «մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ' օրենքով սահմանված կարգով»: Այնինչ, ըստ փաստաբանի, Պողոսյանի ձերբակալման մասին տեղական դատարանները որոշում չեն կայացրել, այլ հիմք է ընդունվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան Ռիչմոնդի շրջանային դատարանի որոշումը: «Կոնվենցիան այս առումով, ըստ էության, հղում է անում ներպետական օրենսդրությանը և սահմանում ներպետական օրենսդրության նորմերը կատարելու պարտավորություն»,- նշեց Մարուքյանը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' կալանավայրերում անձին պահելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է' կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին (ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 280): Իսկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Ավետիսյանը դատարանում ընթերցել է դատավարության կողմ չհանդիսացող Ս.Պողոսյանի նամակ-դիմումը: «Դատավորը կամայական, որևէ իրավական հիմք չունենալով' ընթերցեց քաղաքացու դիմումը դատական նիստի ժամանակ և դրա մի մասը ներգրավեց նաև վճռի մեջ»,- հավելեց Սաքունցը: Դատախազության ներկայացուցիչը պնդեց, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Պողոսյանը կալանավորվել է ԱՄՆ Վիջինիա նահանգի Արևելյան Ռիչմունդի դատարանի կոմից տրված կալանքի սանկցիայի որոշմամբ' երկու երկրների միջև առկա երկկողմ և բազմակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք գերակա ուժ ունեն, ուստի տեղական օրենքները չեն խախտվել: «Քրեական օրենսդրությունը, ես գտնում եմ և չեմ թաքցնում, որ անկատար է, այսինքն' հին է և չի համապատասխանում ստանձնած միջազգային պարտավորություններին: Այդ իսկ պատճառով առաջնորդվում ենք միջազգային իրավունքի պրիմատով, ինչը ամրագրված է Սահմանդրության 6-րդ հոդվածով, այսինքն' միջազգային փաստաթղթերը գերակա ուժ ունեն»,- հավելեց Դատախազության ներկայացուցիչ Նելլի Հարությունյանը:: Իսկ փաստաբան Էդմոն Մարուքյանը բողոքում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ երկկողմ միջազգային պայմանագիր կնքված չէ, և ԱՄՆ-ն կողմ չի հանդիսանում «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիային» (1957թ), որին հղում է անում պատասխանող կողմը: Մարուքյանի խոսքերով' ըստ ՀՀ օրենսդրության' անձին կալանավորելիս ՀՀ իրավասու դատարանի որոշման առկայությունը պարտադիր պայման է հանդիսանում: Ս.Պողոսյանին ազատությունից զրկելը չի եղել «օրենքով սահմանված կարգով», «օրինական» և «միայն դատարանի որոշմամբ», ինչպես պահանջում են ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան: Առաջին ատյանի դատարանը մերժել է երեք հասարակական կազմակերպությունների հայցը' հիմք ընդունելով նաև քաղաքացի Ս.Պողոսյանի դիմումը դատարանին, որով նա հայտնում է, որ իր իրավունքները չեն խախտվել և ինքը չի լիազորել այլ անձի իր իրավունքների պաշտպանության հարցով հանդես գալու համար: Մարուքյանը դատարանի այս պնդումը համարում է հիմնազուրկ: Դատական նիստի ավարտից հետո նա մեզ պարզաբանեց, որ իրենք դատարան են դիմել ոչ թե Պողոսյանի լիազորմամբ նրան պաշտպանելու համար, այլ իրենց անձնական նախաձեռնությամբ' հետագա ապօրինի կալանավորումները կանխելու նպատակով: Հայցվոր կողմի ակնկալիքները տեղական դատարաններից մեծ չեն: Մերժվելու դեպքում նրանք մտադիր են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Մերի Ալեքսանյան Աղբյուրը' www.hra.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների