Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իշխանությունը փչացնում է ոստիկանությանը. իրավապաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Ոստիկանություն
/2011-Մայիս-17/
«Հայաստանում այսօր ոստիկանությանը փչացնում է քաղաքական իշխանությունը»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ խոսելով «Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության մեջ կասկածվող Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնությունների մասին։Հիշեցնենք, որ 2010 թ.-ի հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած գողության մեջ կասկածվում են Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը, ովքեր մեկ տարուց ավելի է՝ գտնվում են կալանքի տակ։ Արթուր Սաքունցն ու Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն այսօր ևս մեկ անգամ նշեցին, որ ոստիկանությունում Հովակիմյանից ինքնախոստովանական ցուցմունք են կորզել խոշտանգումների միջոցով։ Ըստ փաստաբանի՝ չնայած ամբաստանյալի, փաստաբանների ու իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին, ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին, իրավապահ մարմինները հրաժարվում են հետաքննել խոշտանգման փաստը։ Արթուր Սաքունցի խոսքով՝ Հովակիմյանի 4 խցակիցները Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել հայտարարություն՝ հաստատելով, որ իրենց խուց տեղափոխված Հովակիմյանը գանգատվել է մարմնի տարբեր մասերի ցավերից։ Բանախոսները գտնում են, որ ոստիկանությունը պատվեր է կատարում՝ թաքցնելով իրական հանցագործին։ Արթուր Սաքունցը չի բացառում, որ իրական հանցագործը «ոստիկանների հետ կիսվել է գողացած գումարը»։ Իրավապաշտպանը նշեց, որ ոստիկանության կողմից «ծածկադմբոցը» բացահայտվում է միայն այն դեպքերում, երբ խոսքը հասարակ քաղաքացուն չի վերաբերում. «Ոստիկանությունը ինքը փչացած լինելով՝ ամեն գնով ցանկանում է մեկին ծառայի, ոչ թե օրենքին»։ Ստեփան Հովակիմյանը հայրը՝ Բենյամին Հովակիմյանը նույնպես կարծում է, որ ոստիկանությունը ջանում է թաքցնել իրական հանցագործին։ «Հենց դրա համար էլ ամեն ինչ ուզում են մեկի վրա բարդեն, որ փակեն, վերջանա գնա»,- ասաց նա։ Բենյամին Հովակիմյանը հիշեցրեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը գիշեր-ցերեկ նկարահանվում է 4 տեսախցիկների միջոցով։ «Ոստիկանները նշել են, որ կասկածյալ անձը իբր կես ժամ գտնվել է էդ տարածքում։ Կես ժամվա ընթացքում 4 տարբեր տեսախցիկներ նկարել են, էդ 2 ժամ տեսագրություն է նշանակում։ Բայց իրական գործին կցվել են ընդամենը 1.5 րոպեանոց մոնտաժված տարբեր հատվածներ։ Երբ որ մենք պահանջում ենք՝ տվեք մեզ ամբողջական տեսագրությունները, պարզվում է՝ կորել է։ Է, ո՞նց կհավատանք։ Մի՞թե որևէ մեկը կհավատա, որ գողության օրվա տեսագրությունները կորել են»,- հարցադրում արեց նա։ Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 25-ին։ Աղբյուրը՝ http://tert.am/am/news/2011/05/17/saqunts/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների