Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Ապրիլ-25/
Կարեն Անդրեասյանը անդրադարձել է բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրների
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2011-Մայիս-13/
Հայաստանի հարցին անդրադառնալիս՝ կազմակերպությունը հիշատակում է այս ոլորտի մի շարք հիմնական խախտումներ, այդ թվում` կտտանքներ և բռնություններ քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանությունում, Մարտի 1, Նիկոլ Փաշինյան և այլն: Զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խումբը մտահոգություն է արտահայտել ձերբակալվածների և կալանավորվածների նկատմամբ կիրառվող բռնությունների և ճնշումների վերաբերյալ: Խոսվում է նաև այն ցուցմունքներ ստանալու նպատակով բանեցվող ճնշումների մասին: Հիշատակվում է Չարենցավանի ոստիկանությունում անցյալ տարվա ապրիլին սպանված Վահան Խալաֆյանի գործը` նշելով, որ պաշտոնական վարկածը, թե իբր Խալաֆյանն ինքնասպանություն է գործել, վիճարկվում է նրա ընտանիքի կողմից: «Անպատժելիություն» բաժնում կազմակերպության մասնագետները հիշատակել են Մարտի 1-ի գործը` նշելով, որ մինչև հիմա 10 հոգու սպանության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Անդրադարձ կա զոհերի հարազատների հայցին ՝ ընդդեմ Գլխավոր դատախազության, որը մերժվել է դատական բոլոր ատյանների կողմից: «Խոսքի ազատություն» բաժնում զեկույցի հեղինակները անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի գործին, որի նկատմամբ բազմաթիվ խախտումներ են իրականացվում քերակատարողական հիմնարկներում: Նշվում է, որ պարբերաբար սահմանափակվել է նրա լրագրողական գործունեությունը, հարձակում է եղել, որից հետո նրան տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ: «Կանանց և աղջիկների դեմ բռնություն» բաժնում անդրադարձ է կատարվել Հայաստանում այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին: Զեկույցում նշվում է, որ չնայած երկրի վարչապետի հրամանով ստեղծվել է համապատասխան մարմին, որը զբաղվում է կանանց հարցերով, այս ոլորտում որևէ առաջընթաց չկա: Անդրադարձ է կատարվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործին: Հատուկ նշվում է, որ միայն հասարական լայն արձագանքի և գործողությունների շնորհիվ ոստիկանությունը ձերբակալեց նրան սպանած ամուսնուն և մեղադրանք առաջադրեց: Զեկույցում խոսվում է նաև զինվորական ծառայությունից խուսափած և քրեական պատասխանատվության ենթարկված 73 մարդու մասին` նշելով, որ այլընտրանքային ծառայությունը շարունակում է մնալ զինվորականների վերահսկողության տակ: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_19461.html Կից ներկայացվում է զեկույցի անգլերեն տարբերակը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների