Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Համարբերգը հրապարակել է զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Մայիս-10/
Անդրադառնալով 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերին, մարդու իրավունքների հանձնակատարըը դրանք գնահատել է` «անարդյունավետ»: «Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել», զեկուցում արձանագրել է Թոմաս Համարբերգը, ով այս տարվա հունվարին Հայաստան կատարած իր այցի արդյունքում է պատրաստել զեկուցը: «Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»: Միեւնույն ժամանակ, Հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Թոմաս Համարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը, նաև լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր դեռևս շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս բաց թողնել: «Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար», - ասվում է զեկույցում: Զեկույցն անդրադառնում է նաև խոսքի եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ բանակում մարդու իրավունքների իրավիճակին: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»: Նա, միաժամանակ, կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները: «Անհանգստություն հայտնելով անցած երկու տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների առնչությամբ, Հանձնակատարը երկրի ղեկավարներին կոչ է անում խստորեն դատապարտել նմանօրինակ միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար», - ասված է զեկույցում: Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ` որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում» հավաքների անցկացման արգելքը: Ըստ այդմ, Համարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան` այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին: Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ-պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին, որոնք «հանրային քննարկման թեմա են դարձել»: «Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ», - եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right47645.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների