Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կկառուցվի Մարդու իրավունքների պաշտպանության այգի
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Մայիս-10/
Այգում քաղաքացիները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանցը, կազմակերպել մարդու իրավունքների վերաբերյալ միջոցառումներ, տարածել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները: Այգին հարմարեցված կլինի և’ մեծահասակների և’ երեխաների համար: Նախաձեռնողների՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Քեթլին Լեսթինայի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարունում Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի Ֆուլբրայթ կրթաթոշակ ստացած շրջանավարտ Ջեյն Բրիտ Գրինվուդի և նրա ուսանողների կողմից մշակվել է այգու նախագիծ: Նախագծի իրականացման համար հաշվի են առնվել համայնքի բնակիչների առաջարկությունները: Կազմակերպիչները մինչ այգու բացումը իրազեկման աշխատանքներ են տարել Տարոն 4 թաղամասի բնակիչների և նույն թաղամասում գտնվող թիվ 16 և 27 դպրոցներում: Դպրոցներում աշակերտներին ներկայացվել է, թե ինչ է մարդու իրավունքները և ինչ իրավունքներ ունեն հենց իրենք՝ աշակերտները: Այգու բացմանը ներկա էին Տարոն 4 թաղամասի բնակիչներ, թիվ 16, 27 դպրոցների եւ թիվ 1 խնամքի կենտրոնի աշխատակիցներ, աշակերտներ, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բացմանը զուգահեռ կատարվեց նաև ծառատունկ: Տնկվեցին թվով 45 խորհրդանշական տնկիներ: Յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունեցավ իր անվան ցուցանակով տնկել մեկ տնկի: Նախատեսվում է, որ այգում տնկվող յուրաքանչյուր տնկի, ինչպես նաև այգում առանձնացված հատվածները կբնորոշեն մարդու մեկ իրավունք:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների