Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցներին չե՞ն խոչընդոտել 2011 թ. ապրիլի 15-ին ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժինը մերժել է Լեւոն Բարսեղյանի եւ Արթուր Սաքունցի դիմումների եւ հաղորդումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը:2011 թ. փետրվարի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն 2011 թ. փետրվարի 15-ին ոստիկանության կողմից քաղաքացիների ազատ տեղաշարժման եւ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքի անօրինական սահմանափակումների փաստերի կապակցությամբ: Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի 15-ին Վանաձոր եւ Գյումրի քաղաքների մի խումբ վարորդներ նախաձեռնել են բողոքի ակցիա՝ ուղղված ՀՀ մաքսային օրենսգրքում 2010 թվականին իրականացված փոփոխություններին, որոնց համաձայն՝ վրացական պետահամարանիշներով ավտոմեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն Հայաստանում օգտագործելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, հանդիպել են ոստիկանության աշխատակիցների կողմից մի շարք խոչընդոտների, մասնավորապես՝ Գյումրիից Վանաձոր ճանապարհի Ջաջուռ գյուղի մոտ բողոքի ակցիային մասնակցող վարորդների ազատ տեղաշարժը սահմանափակվել է մոտ 2 ժամ, ոստիկանության աշխատակիցները հանրահավաքին մասնակցել ցանկացող վարորդների ազատ տեղաշարժը սահմանափակել են նաեւ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկ, մոտ 1 կմ հատվածում. զուգահեռ փողոցի երթեւեկելի հատվածի հենց մեջտեղում կանգնել է տրակտոր եւ փակել դեպի Վանաձոր մուտքը: Դեպքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել, սակայն Շիրակի մարզի քննչական բաժինը հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով մերժել է քրեական գործի հարուցումը ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Կից ներկայացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների