Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կարեն Անդրեասյանը անդրադարձել է բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրների
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Հաշվետվություններ
/2011-Ապրիլ-25/
Ակնհայտ է, որ ներկայումս բռնության դեպքերը հատկապես հաճախ են զինված ուժերում, ոստիկանության մարմիններում և քրեակատարողական հիմնարկներում: Զինված ուժերում 2010 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում գրանցվել է 54 մահվան դեպք, որոնց մեծ մասը կապվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ: Ըստ պաշտոնական տվյալների նույն տարվա ընթացքում բռնությունների 176 դեպքերով մեղավորները ենթարկվել են պատասխանատվության: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրենց 2009-2010 թվականների տարեկան զեկույցներում տարբեր օրինակներով անդրադարձել են բանակում հաճախ հանդիպող անպատժելիությանը, կենցաղային վատ պայմաններին, կոռուպցիային, դաժան վերաբերմունքին և մարտական գործողությունների հետ կապ չունեցող վնասվածքներին: Առավել քան մտահոգիչ է բանակում առանց ծառայողական քննություն իրականացնելու զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելը: Դրական եմ համարում շրջանառության մեջ դրված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի գաղափարը, քանի որ կանոնագրքի ընդունմամբ զինված ուժերում չի գործելու զինծառայողին պատժի ենթարկելու մի տեսակը՝ կալանքը: Նախագծով նախատեսված կարգապահական վաշտ ուղարկելու դրույթը վկայում է կանոնագրքի` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու փաստի մասին: Զինվորական ծառայության ոլորտում անմարդկային վերաբերմունքի դրսևորում է նաև առողջական լուրջ խնդիրներով անձանց զորակոչելը կամ ոչ պատշաճ ծառայության հարկադրելը: Նման օրինակ է վերջերս զինվորի ծնողի դիմումով մեզ հայտնի դարձած դեպքը, երբ նրա որդին, ունենալով բժշկական պատշաճ փաստաթղթերով հիմնավորված սրտային հիվանդություն, զորակոչվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Տվյալ դեպքում Պաշտպանի միջամտության արդյունքում դիմումատուի որդին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության` խիստ սահմանափակումով: Պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին: Նման բնութագրիչ օրինակ է հանդիսանում Պաշտպանին ուղղված հետևյալ դիմումը. անձը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), սակայն հետագայում ոստիկանությունից հայտնել են, որ վնասվածքն առաջացել է ձեռնաշղթաների միջոցով իրեն քորելու հետևանքով: Մեր համաքաղաքացիներն ու իրենց փաստաբանները բազմիցս հայտնել են, որ անձինք անհիմն տարվում և պահվում են ոստիկանության բաժիններում, և նրանց արգելում են փաստաբանների հետ հանդիպումը: Որոշ դեպքերում միայն Պաշտպանի միջամտությունից հետո են վերականգնվել անձանց խախտված իրավունքները: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անչափահասների նկատմամբ ծեծի, բռնության, սպառնալիքների և նվաստացնող այլ արարքների անդրադարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր 2010թ. հրապարակված զեկույցում: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված բազմաթիվ այցելությունների ընթացքում արձանագրվել են, որ դեռևս առկա են գերբնակեցման և կոմունալ-կենցաղային անընդունելի պայմաններ: Ի պատասխան Պաշտպանի զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` մասնավորապես նշելով, որ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի և գերբնակեցման խնդիրը բարելավել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ այս ժամկետը կրճատելու կարիք կա` ավելի ողջամիտ հեռանկարում ազատազրկման վայրերում պահվող մարդկանց համար մարդկային` մարդու իրավունքների տեսակետից ընդունելի, պայմաններ ստեղծելու առումով: Պաշտպանի գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման համար պատասխանատու հաստատություն, ունեցել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ, որի կազմում ընդգրկվել են իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ռազմագիտության և այլ ոլորտների փորձառու մասնագետներ: Այժմ խմբի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Պաշտպանի գրասենյակը համագործակցության առաջարկ է արել այս ոլորտում մասնագիտացած մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նրանց ներկայացուցիչներին նույնպես մոնիտորինգային այս խմբում ընդգրկելու համար: Խումբն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կվերհանի անազատության մեջ գտնվող անձանց ոչ միայն գերբնակեցման ու կոմունալ-կենցաղային վատ պայմանները, այլև կբացահայտի ազատազրկման վայրերում ակնհայտորեն գոյություն ունեցող բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները և կներկայացնի դրանք հասարակությանը՝ տալով բռնությունների կանխարգելման կոնկրետ առաջարկներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան Աղբյուրը՝ http://www.ombuds.am/main/am/0/27/2445
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների