Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վանաձորում անօթեւաններին վտարում են տնակներից, իսկ նրանք պնդում են, որ գնալու տեղ չունեն
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Տեղական ժողովրդավարություն
/2011-Ապրիլ-25/
Վանաձորի թիվ 1 տնակային ավանում տնակատերերի զբաղեցրած տարածքն օտարվել է եւ անօթեւան 40 վանաձորցի ընտանիքներին սպառնում է վտարման վտանգ: Շատերի գործերը դատարանում են:Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ, կատարվել է ապօրինություն: «Քաղաքապետն ու ավագանին գերազանցել են իրենց լիազորությունները, վաճառել են տարածքներ, որոնք ժամանակին վարձակալությամբ տրվել են տնակատերերին»,- ասել է նա: Տեղանքում բնակվող վանաձորցիների խոսքով՝ տարածքն իրար մեջ են բաժանել քաղաքի մեծահարուստները: «Շուրջ 50-60 ընտանիք է ապրում այդտեղ, մի մասն ունի անօթեւանի կարգավիճակ, մի մասը` ոչ: Բոլորին էլ այսօր վտարման վտանգ է սպառնում: Թե ուր պետք է գնան այդ ընտանիքները, մատնացույց չեն անում, միայն ասում են, որ սեղմ ժամկետներում տարածքն ազատել է պետք, որովհետեւ սեփականատերեր կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են բնակիչները: «Հիշյալ վճռով արդեն բավականաչափ ընտանիքներ վտարվել են, մնում են շուրջ 60-ը, որոնք սակայն գնալու տեղ չունենալով պայքարում են սեփական իրավունքների համար: Ինձ օրինակ արդեն մի քանի անգամ փորձել են տեղահանել, բայց չեն կարողացել: Այստեղ անգամ հաշմանդամ են ծեծել, բարուր շպրտել ու կանանց հրմշտել»,-ասել է բնակիչներից Եղիսաբեկ Կիրակոսյանը: Նրա խոսքով, տարածքը վաճառվել է աճուրդով, որից բնակիչները տեղյակ չեն եղել: Նրանցից ոմանք ավելի վաղ դիմած են եղել Վանաձորի քաղաքապետարան՝ առաջարկելով իրենց վաճառել տնակների զբաղեցրած տարածքը, սակայն մերժում են ստացել: Ավելի ուշ իմացել են, որ սեփական տնակի տարածքը վաճառված է, իսկ գնորդները բնակիչների խոսքով, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներն են: Տնակային ավանում քչերն են հավատում խոստմանը, որ 1-2 տարի հետո կապրեն նորմալ բնակարանում: Նրանք նշել են, որ դեռեւս 2009-ին էին իրենց խոստացել, որ մինչեւ 2012 թվականը Վանաձորում կլուծվի անօթեւանության խնդիրը: Հիմա էլ վերջնաժամկետը 2013 թվականն է: Աղբյուրը՝ http://news.am/arm/news/56727.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների