Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ընտրական անառողջ քաղաքականություն. ՀԿ-ների համատեղ հայտարարությունը՝ ուղղված ՀՀ կառավարությանը
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ Հայտարարություններ
/2011-Ապրիլ-14/
Հաշվի առնելով, որ Հայաստանն ընթանում է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ուղղությամբ՝ 2008 թվականի հետընտրական ուժային միջամտությունից հետո, որի պատճառով երկիրը հայտնվեց մարդու իրավունքների աննախադեպ ճգնաժամում, կառավարությանն անրաժեշտ է վերահաստատել քաղաքական հանձնառությունը մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին և որդեգրել ժողովրդավարական ընտրությունների համար սահմանված չափանիշները:Եթե չի որդեգրվում համապարփակ մոտեցում 2008 թվականի խիստ պրոբլեմատիկ ընտրությունների խորքային պատճառների հաղթահարման, հավաքների ազատության լայնածավալ սահմանափակումների առումով պահպանվող խնդիրների լուծման, մամուլի, ընդդիմությանը սատարողների և ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումները բացառելու և քաղաքական բանտարկյալների գոյությունը բացառելու առումներով, չեն կարող գոյություն ունենալ ազատ և արդար ընտրությունների անցկացման լուրջ երաշխիքներ: Նույն այդ խնդիրները ներկայումս սպառնում են սասանել ցանկացած նոր կառավարության՝ հայ ժողովրդի լիարժեք վստահությունը և օժանդակությունը վաստակելու հեռանկարը: ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերջին գործընթացը, որը ներկայացվեց որպես քայլ ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ, չի լուծում ընտրական ողջ ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած համակարգային մարտահրավերները: Չնայած որ քաղաքացիական հասարակությանն առաջարկվել է մասնակցել գործընթացին և առաջարկներ ներկայացնել, առաջարկների մեծ մասը չի ներառվել Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում: Հաշվի առնելով, որ ընտրություններին մնում է մի քանի ամիս, և քաղաքական կամքի պակասը մտահոգության տեղիք է տալիս, հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ է քաղաքական բոլոր կուսակցություններին և նրանց օժանդակողներին հստակորեն բացատրել, որ որևէ մեկն օրենքից վեր չէ: Մեզ առանձնապես մտահոգում է իշխող քաղաքական կոալիցիայի շարունակվող մենաշնորհը հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ և իրավիճակը բարելավելու՝ կառավարության կամքի անբավարարությունը, չնայած Մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճռին: Հիմնարար իրավունքները և ազատությունները սահմանափակելու ուղղությամբ Կառավարության կողմից շարունակվող գործողություններն անպատժելիության մթնոլորտ և անձի անվտանգության անբավարարություն են առաջացնում: Նման միջավայրը նպաստավոր չէ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Կոչ ենք անում իշխանություններին առանձնակի ուշադրություն դարձնել վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարմանը: Մասնավորապես, առաջարկում ենք էականորեն վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ լրջորեն վերաբերվելով քաղաքացիական հասարակության առաջարկություններին, ինչպես նաև՝ անհապաղ լուծել 2008 թվականի հետընտրական անհանգստության առնչությամբ տեղի ունեցած մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների, ինչպես նաև՝ ընտրություններից հետո պահպանվող մի շարք գործերի խնդիրները: Մասնավորապես, կոչ ենք անում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետևյալ հիմնախնդիրների լուծմանը. ընտրողների ցուցակների թափանցիկություն, ընտրական հանձնաժողովների կազմավորում, քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների կողմից ընտրությունների դիտարկման հնարավոր սահմանափակումներ, ընտրությունների արդյունքների բողոքարկման կարգ, ընտրական օրենսդրության նորմերի կիրարկման կառույցներ և մեխանիզմներ, ինչպես նաև՝ կանանց ավելի մեծ ներկայացվածություն քաղաքականության մեջ: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների