Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը` Հայաստանի մասին


722011 թ. ապրիլի 8-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է  2010 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն իր զեկույցում հղում է արել նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլայի Վանաձորի գրասենյակի հաղորդումներին:
 
Մարդու իրավունքների զեկույցում Հայաստանին վերաբերող մասում նշվում է, որ ընտրությունների անցկացման` այդ թվում 2010-ի հունվարին խորհրդարանի թափուր տեղի համար քվեարկության ընթացքում, կրկնվող էական խախտումները սահմանափակել են քաղաքացիների` խաղաղ ճանապարհով իրենց իշխանությունը փոխելու իրավունքը:

Զեկույցի «Ընտրություններ և քաղաքական մասնակցություն» բաժնում հղում է արվել 2010 թ. հունվարի 10-ին ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացրած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներին, ըստ որի «Թիվ 10/19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ընտրախախտումների մասին բողոքներ ստանալուց հետո, ուժով դուրս էր հանել բոլոր բողոքողներին և ավելի քան մեկ ժամով փակել ընտրատեղամասը: Այն ընթացքում, երբ տեղամասը փակված էր, ընտրացուցակները ժամանակավորապես անհետացել էին, հետո նախագահը դրանք վերադարձրեց` հանելով իր բաճկոնի միջից: Օրվա ընթացքում որոշ ընտրողներ` գալով ընտրատեղամաս հայտնաբերում էին, որ ինչ-որ մեկն արդեն քվեարկել է իրենց անվան տակ: Ընտրական հանձնաժողովը հրաժարվեց քննարկել քվեարկության ընթացքում իրեն ներկայացված մի շարք բողոքներ: Այս և մեկ այլ ընտրատեղամասի արդյունքները հետագայում չեղյալ հայտարարվեցին:
Իր եզրահանգումներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նկատել է բաց քվեարկություն տաս ընտրատեղամասերում, ուղղորդված քվեարկություն և քարոզչություն 18 ընտրատեղամասերում և վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների ահաբեկում, սպառնալիք և իրավունքների սահմանափակում` ութ ընտրատեղամասերում»:

Զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում, զինվորական դատախազի հաղորդմամբ, ոչ մարտական պայմաններում մահացել է 54 զինծառայող, մինչդեռ 2009 թ. այդ թիվը կազմում էր 44 հոգի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 11 հոգի սպանվել է հակառակորդի կողմից, մնացած դեպքերից 13-ը սպանություններ էին, 8 հոգու մահվան պատճառը եղել է հիվանդությունը, 6 հոգի մահացել է ավտովթարներից, 5-ը՝ դժբախտ պատահարներից, 4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, եղել են 3 ինքնասպանության և 3 ինքնասպանության հասցնելու դեպքեր և 1 հոգի էլ մահացել է բռնարարքի հետևանքով:

«Ըստ հաղորդումների ոստիկանությունը ձերբակալելիս և հարցաքննությունների ժամանակ ծեծի է ենթարկել քաղաքացիներին: Գերբնակեցվածության պատճառով զգալիորեն վատացել են բանտային պայմանները: Իշխանությունները շարունակել են քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել և բերման ենթարկել առանց ողջամիտ կասկածի, և կամայականորեն բերման ենթարկել անձանց իրենց ընդդիմադիր քաղաքական պատկանելության կամ քաղաքական գործունեության համար»:

Հղում անելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլայի Վանաձորի գրասենյակի կողմից հաղորդումներին՝ նշվում է. «Կազմակերպությունը տարվա առաջին ինն ամիսների ընթացքում իրենք քաղաքացիներից ստացել են յոթ բողոք այդ քաղաքացիների կամ նրանց ազգականների նկատմամբ ոստիկանության կողմից թույլ տված խոշտանգումների վերաբերյալ, որոնց նպատակն է եղել տեղեկություններ ստանալ որոշակի հանցանքների մասին կամ կորզել ինքնամեղադրական ցուցմունքներ: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի այս գործերից մեծ մասի հետ կապված իրենց կողմից ոստիկանությանը ներկայացված հաղորդումներով քրեական կամ ծառայողական քննություն անցկացնելու քայլեր չեն ձեռնարկվել, կամ էլ ոստիկանությունը պատասխանել է, որ ներքին քննությամբ խախտումներ չեն բացահայտվել»:

«Դատարանները շարունակել են ենթարկվել քաղաքական ճնշման գործադիր ճյուղի կողմից և դատավորներն էլ գործել են դատական այն մշակույթի միջավայրում, երբ ակնկալվում է գրեթե բոլոր գործերով մեղադրյալի հանդեպ կայացնել մեղադրական դատավճիռ: Տարվա ընթացքում իշխանություններն ազատ արձակեցին չորս հոգու, ովքեր 2008 թ. նախագահական ընտրությունների ու հետընտրական բողոքների հետ կապված դատապարտվել էին՝ պատշաճ իրավական ընթացակարգերի խախտումներով և ակնհայտ քաղաքական շարժառիթներով ընթացած դատավարությունների արդյունքում: Այդ դեպքերի առնչությամբ դատապարտված ևս երկու անձ ազատ արձակվեց բանտից՝ սահմանված պատիժն ամբողջությամբ կրելուց հետո, իսկ մի քանի հոգի դեռ գտնվում են ազատազրկման մեջ»:

«Զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես՝ հեռուստաեթերում շարունակում են բացակայել բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը. բռնության, ահաբեկման միջադեպերը և ինքնագրաքննությունը լրատվամիջոցներում և նրանց դեմ շարունակվել են»:

«Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի որոշակի վայրերում հավաքներ ու հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները՝ երբեմն տրամադրելով այլ վայր, և երբեմն էլ կանխել են մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին»:

«Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Խնդրահարույց է մնացել կոռուպցիան, որի դեմ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկում: Տարածված էր ընտանեկան բռնությունը, սակայն այն հիմնականում չէր հաղորդվում պատկան մարմիններին: Խնդիր էր հանդիսանում թրաֆիքինգը, սակայն իշխանությունները ձեռնարկել են դրա դեմ պայքարի միջոցներ»:

«Հաշմանդամներ» բաժնում հղում է արվել 2009 թ. Սյունիքի ու Շիրակի մարզերի հոգեբուժական հաստատություններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված մոնիտորինգին: Մասնավորապես նշվում է. «արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` հիգիենայի անբավարար պայմաններ, անբավարար սնուցում, ոչ համապատասխան շինություններ, ոչ ժամանակակից ու ոչ արդյունավետ դեղամիջոցներ, մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձնակազմի բացակայություն, ֆիզիկական բռնության դեպքեր և հիվանդների աշխատանքի օգտագործում առողջապահական հաստատություններում»: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան նաև կարծիք էր հայտնել, որ թերի էր ընդհանուր առմամբ հոգեբուժական հաստատությունների ամբողջ աշխատանքը: Նշվում էր հոգեկան առողջության պետական քաղաքականության բացակայությունը, հոգեբուժական կլինիկաների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան օրենսդրության բացակայությունը, աշխատակազմի վարքագծի նորմերի և ստանդարտների բացակայությունը և այդ հաստատությունների ոչ բավարար ֆինանսավորումը»:  

Կից ներկայացվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը:

Հոդվածին կցագրված ֆայլեր

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը