Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մարդու իրավունքներին հետընթաց


87556ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որում արտացոլում է 2010-ի իրավիճակը: Հայաստանին վերաբերող ավելի քան 60 էջանոց զեկույցում Պետդեպարտամենտն արձանագրել է Հայաստանում մարդու իրավունքների առումով ինչպես ընդհանրական, այնպես էլ կոնկրետ խնդիրներ:

«Զեկույցը փաստային տեսակետից շատ ավելի ամբողջական է, քան նախորդ տարվանը, կա նաեւ կարեւոր շեշտադրում՝ մարդու իրավունքների առումով կոնկրետ խնդիրներին է անդրադարձ կատարվել, գնահատականներն էլ այս տարի ավելի հստակ էին»,-զեկույցի մասին տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պետդեպարտամենտի այս տարվա զեկույցը, ըստ իրավապաշտպանի, փաստեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով իսկապես հետընթաց է գրանցվում. «Խախտումների ծավալների առումով եւ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ մեզ մոտ իսպառ ոչնչացված է որեւէ հնարավորություն»: ԱՄՆ զեկույցն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո իրավապաշտպան Սաքունցն այնտեղ կարեւոր շեշտադրումներ առանձնացրեց: Մասնավորապես, զեկույցում կրկին կարեւոր նշանակություն է տրվել եւ արձանագրվել. «Որեւէ զարգացում չի գրանցվել 2008 թվականի հետընտրական բախումների ընթացքում 8 քաղաքացիների եւ 2 զինծառայողների մահվան հանգամանքների քննության խնդրում»:

Ինչպես նաեւ անբավարար է գնահատվել փաստը, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո «քաղաքական հետապնդումների» ֆոնի վրա հիմնավոր քննություն չի իրականացվել ոստիկանության գործողությունների ուղղությամբ: «Այսինքն՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառում է եղել, բայց ոստիկանության որեւէ աշխատակցի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, մի երկուսի վերաբերյալ եղավ, բայց արագ ազատ արձակվեցին»,-նկատեց իրավապաշտպանը: Վերջինս արձանագրեց, որ Պետդեպարտամենտի կողմից ոչ պակաս ուշադրության է արժանացել հայաստանյան ընտրությունների փաստը:

«Այդ թվում 2010-ի հունվարին խորհրդարանի թափուր տեղի համար քվեարկության ընթացքում կրկնվող էական խախտումները սահմանափակել են խաղաղ ճանապարհով իրենց իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը»,-նշված է զեկույցում: Սաքունցը կարեւորեց, որ այս տարվա զեկույցում եւս անբավարար է գնահատվել 2008-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրադարձությունների գործերով, ինչպես զեկույցում է նշված, «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով դատապարտված» անձանց ազատ արձակման գործընթացը եւ ընդգծվել է, որ դատապարտյալների մի խումբ շարունակում է մնալ բանտերում:

Զեկույցում հիմնավոր նշանակություն է տրվել փաստին, որ անցած տարվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել են մահացության «կասկածելի» դեպքեր, եւ որ «շարունակվելու է սպաների եւ շարքայինների կողմից ենթականերին եւ զինակիցներին անպատիժ հալածելու եւ նվաստացնելու գործելակերպը»:

«Զեկույցն օբյեկտիվ է եւ արդիական: Համարժեք արձագանք է իրավիճակին»,-այսպես գնահատեց իրավապաշտպանը: Զեկույցին համարժեք հետեւություններ կանի՞ իշխանությունը. Սաքունցը նկատեց,  որ անցած տարվա զեկույցից հետո իրավիճակը մեղմացնելու ուղղությամբ իշխանությունները համարժեք գործողություններ չեն իրականացրել:

Նշենք, որ զեկույցում նշվել է նաեւ դատական եւ գործադիր իշխանությունների փոխկապակցված գործունեության, մասնավորապես այն մասին, որ «դատական իշխանությունը մնում է գործադիր իշխանության քաղաքական ճնշման տակ»: Անդրադարձ է եղել Վահան Խալաֆյանի գործին, ոստիկանության կողմից քաղաքացիներին անհիմն ծեծի ենթարկելու դեպքերին, նաեւ մամուլին: «ԶԼՄ-ներից հատկապես հեռուստատեսության աշխատանքում է նկատվում բազմակարծության եւ անաչառ լուսաբանման սկզբունքների բացակայությունը»,- նշված է զեկույցում:

Ինչպես նաեւ արձանագրվել է, որ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկելու եւ մամուլը գրաքննելու դեպքեր են գրանցվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնի ազատությունը, նաեւ հանրահավաքների անցկացման հետ կապված խնդիրներ ստեղծել: Կոռուպցիայի, բռնությունների, թրաֆիքինգի եւ այլ խնդիրների մասին եւս նշվել է զեկույցում:

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/04/12/mardu-iravunqnerin-hetentac/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը