Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քաղաքացիական պահանջարկ


985-Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որին անդամակցում են ավելի քան 60 կազմակերպություններ, այսօր կազմակերպել էր «Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. նոր երաշխիքներ ազատ, արդար ընտրություններ» թեմայով քննարկում, որին մասնակցում էին խորհրդարանի, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
 
Արդյոք տեղ գտած փոփոխությունները բարելավում են Ընտրական օրենսգիրքը և ստեղծում ավելի լավ ընտրություններ կազմակերպելու հնարավորություն: Սրանք էին այն առաջնային հարցերը, որոնք բարձրացվեցին քննարկման ընթացքում:
 
Դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսին IFES կազմակերպության և ԱԺ-ի հետ համատեղ կազմակերպված ընտրական օրենսգրքին նվիրված քննարկումների ժամանակ նշվել են հիմնական ոլորտները` ընտրողների ցուցակներ և ընտրական հանձնաժողովներ, սակայն դրանք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Ընտրական օրենսգրքի ներկայիս նախագծում չեն քննարկվում:
 
Ըստ ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի մարդու իրավունքների միգրացիայի վերջին հաշվետվության տվյալների, շուրջ 1,2 միլիոն հայ է մեկնել երկրից, ինչը նշանակում է, որ հնարավոր է 800 000 ընտրող չի բնակվում երկրում: Սակայն Հայաստանում անցկացվող բոլոր ընտրություններում այս հնարավոր ընտրողների անուններն ընդգրկված են ընտրական ցուցակներում:
 
Համաձայն գործող կանոնակարգերի, ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը կարող է հեռացնել այս անուններն ընտրացուցակներից միայն այն դեպքում, երբ ընտրողները դիմում են անձամբ, կամ բնակարանի սեփականատերը հայտնում է, որ ինքն այլևս այդ հասցեով չի բնակվում: Վտանգն այն է, որ այս գրանցումները կարող են օգտագործվել բազմակի քվեարկություն կատարելու համար:
 
Բացի այն, որ քննարկման մասնակիցները հայտնեցին իրենց մտահոգությունները, նաև բազմաթիվ առաջարկներ ներկայացրեցին ընտրական օրենսգրքում ներառելու հույսով:
 
Խորհրդարանական ընդդիմության` Ժառանգության և Դաշնակցության ներկայացուցիչները նշեցին, որ մեծ ակնկալիքներ օրենսգրքի փոփոխություններից չունեն և որ ընդդիմության սկզբունքային առաջարկները փաստաթղթում ընդգրկված չեն:
 
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ամենախոցելին  ընտրական նոր օրենսգրքում հանձնաժողովների ձևավորման նոր կարգն է: «Մենք առաջարկում էինք ընդդիմություն-իշխանություն հավասար ներկայություն հանձնաժողովներում, որպեսզի իրականում պահպանվի բալանսը”, սակայն խորհրդարանը մերժեց ՀՅԴ առաջարկները:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը համոզված է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, և փոփոխություններն ընտրական օրենսգրքում չեն կարող ազդել հայաստանյան իրավիճակի վրա: Արթուր Սաքունցն առաջարկում է ստեղծել քաղաքացիական շարժում, որն ի վիճակի կլինի քաղաքացիական վերահսկողության ուժեղացման միջոցով ներգործել ընտրական գործընթացների վրա: Քաղաքացիական պահանջարկը պիտի լինի աշխարհագրական տեսանկյունից նոր ուժերի ներգրավում և քաղաքացիական շարժման միջոցով պայքար ընտրախախտումների դեմ:
 
«Մենք չպետք է թույլ տանք, որը ընտրական իրավունքը դիտարկվի այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկության շարժումների: Քաղաքացիական շարժման խնդիրը պիտի լինի ազատ և արդար ընտրությունների կազմակերպման պահանջ»,  ասում է իրավապաշտպանը:
 
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right46332.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը