Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնում է իր աջակցությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2011-Ապրիլ-07/
2011 թ. մարտի 25-ին Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ, իսկ ապրիլի 4-ին ՀՀ դատավորների միության խորհուրդն իրենց վրդովմունքը և տարակուսանքն են արտահայտել դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ, ով փորձել է արդարադատության համակարգի վերաբերյալ թյուր կարծիք ձևավորել հասարակության մեջ և ճնշում գործադրել դատական իշխանության վրա: 2011 թվականի մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի մարտի 20-ի որոշման վերաբերյալ: Դատարանը մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72 ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Հանդիպման ժամանակ դատախազը քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին, անվանել է «մարդասպան»: Լոռու մարզի դատախազը, լրագրողների հետ հիշյալ հանդիպման ժամանակ դատարանի որոշման վերաբերյալ դատախազին ոչ հարիր նմանօրինակ դժգոհություն հայտնելով, փորձ է արել բնակչությանը հավատացնելու, թե իբր դատարանը կայացրել է անարդար և անհիմն որոշում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի կամ խախտված իրավունքների վերականգնման միակ իրական մարմինը անկախ դատական իշխանության կայացածությունն է: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է անկախ դատական համակարգի ձևավորման ձգտումը և հայտնում իր պատրաստակամությունը խոչընդոտող գործոնների դեմ պայքարելու, դիմագրավելու կամ վերացնելու գործընթացում, քանի որ իրավական պետության ձևավորման և զարգացման հիմնական երաշխիքներից մեկը անկախ և անկողմնակալ դատական իշխանությունն է:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների