Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՀ դատավորների միության խորհրդի հայտարարություն


9-6Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թվականի մարտի 22-ին հրավիրել է մամլո ասուլիս, որտեղ քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին անվանել է «մարդասպան»:

Բացի այդ, նա դատարանին ըստ էության խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակական կարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայն Սահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե հասարակական կարծիքով:

Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով, անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջև, չի հարգել Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսևորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալ դիտորդների համար ձևավորել է Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում


Նշված հայտարարության կապակցությամբ հանդես են եկել նույն մարզի թվով 23 փաստաբանները, հայտնելով այն դիրքորոշումը, որ դատախազը կոպիտ կերպով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կողմից վավերացված` միջազգային փաստաթղթերով ամրագրված անմեղության կանխավարկածի հայտնի սկզբունքը, ինչպես նաև իր հրապարակային ելույթով ճնշում է գործադրել դատարանի վրա:
Հարկ ենք համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հիշեցնել, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես` չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս


Նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն նախատեսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնելու պահանջը, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է` իր լիազորություններն իրականացնելիս Օրենքը կոպիտ խախտելը, իսկ սույն դեպքում առավել քան ակնառու է Օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտման դեպքը,
կարևորելով մասնագիտական պարտականությունները կատարելիս զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը`
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը.


- անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում


- կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարանների կողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում օգտվել դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից և ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից.


- հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից.


- անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը


ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:


Աղբյուրը՝ http://www.judge.am/index.php?option=com_content&view=article&id=207%3A2011-04-01-08-43-24&catid=35%3Acurrent-news&Itemid=57〈=am



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը