Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կոչ Րաֆֆի Հովհաննիսյանին


1-3Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մտավորականներս, հասարակական գործիչներս, բարձր ենք գնահատում Ձեր «Ծոմ Ազատության» խորհրդանշական անվանմամբ հացադուլը, որը Հայաստանի ապագայով մտահոգ մեկ քաղաքացու կողմից հնչեցված ահազանգ էր ամբողջ հայությանը երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ:

Մենք հիացած ենք Ձեր կամքով ու խիզախությամբ, ցուցաբերած տոկունությամբ եւ վճռականությամբ: Ինքնազրկումի գործողությունները, ցավոք խորթ են հայաստանյան քաղաքական վերնախավին, որն էլ պատճառներից մեկն է այդ` իշխանական թե ընդդիմադիր վերնախավի հանդեպ ժողովրդի գերակշիռ մասի թերահավատության եւ անվստահության:

Այս իմաստով Ձեր օրինակը բացառիկ է եւ, հուսով ենք ճանապարհ կհարթի արժեքային վերաիմաստավորումների եւ վերածնունդի համար:

Ձեր հացադուլով հնչեցված ահազանգը լսելի դարձավ հասարակության ամենալայն խավերի համար եւ լուծեց կարեւորագույն խնդիրներ` շատ բան փոխելով մարդկանց մտքերում եւ սրտերում, զորաշարժի ենթարկեց անգամ անտարբերներին եւ էլ ավելի խանդավառեց ազատության նվիրյալներին: Այն նաեւ հիմք դարձավ նոր գործընթացների համար քաղաքական ասպարեզում:
Արդ, խնդրում եւ հորդորում ենք Ձեզ դադարեցնել հացադուլը, քանի որ Ձեր առողջությանը սպառնացող վտանգը գնալով ուժգնանում է, մինչդեռ Դուք պետք եք մեզ եւ հայ ժողովրդին առողջ եւ եռանդով լի:

«Սուրբ Սանդուխտ» կույսի անվան տիկնանց միություն
ԶԼՄ-ների աջակցության Ինտերնյուս ՀԿ
Ազատ խոսքի պաշտպանության կոմիտե
Ասպարեզ լրագրողների ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ընդդեմ իրավական կամայականության
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
«Ուխտ Արարատի» ազգային հայրենասիրական նախաձեռնություն
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Հայաստանի կանաչների միություն
Էկոդար
Ազատ Հայք ՀԿ
Հայաստանի սպառողների ասոցիացիա
Սոս Արգիճի նախաձեռնող խումբ
«Հայազն երիտասարդների միաբանության» ՀԿ-ի քաղաքական խումբ
Պետական կարիքների զոհեր ՀԿ
Սեփական իրավունքի պաշտպանություն ՀԿ
Մենք+ սոցիալական ՀԿ
«Կրթության ասպարեզ» ՀԿ
Զարթոնք 89
Արմեն Հովհաննիսյան, Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին նախաձեռնության անդամ
Լևոն Աբրահամյան, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Գրետա Աբրահամյան, խմբագիր
Գայանե Շագոյան, ազգագրագետ
Դոկտոր Ժիրայր Քոչարյան, Բեռլին
Սահակ Շիրոյան, ակտիվ քաղաքացի


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը