Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Պարզաբանում. «Արագ արձագանքման» ծառայության գործունեության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Մարտ-30/
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ, անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:
Պարզաբանելով իրավիճակը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկ անգամ եւս հայտնում է, որ 091 008 817 հեռախոսահամարը կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով` դա չդիտարկելով որպես արագ արձագանքման ծառայություն: Նախկինում, թեեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գործում էր արագ արձագանքման ծառայություն եւ այդ մասին հայտարարված էր հասարակությանը, կար հեռախոսահամար, սակայն իրականում, այդպիսի ծառայության իրականացման կարգը իրավական կարգավորման ենթարկված չէր: Ընդամենը, աշխատակիցներից մեկը, զուտ բարի կամքի դրսեւորմամբ, պատասխանում էր այդ զանգերին նաեւ աշխատանքային ժամերից դուրս: Հնարավորության դեպքում նա նաեւ ներկայանում էր դեպքի վայր, սակայն այդպիսի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովված չէին` ոչ տեխնիկապես եւ ոչ էլ իրավասությունների եւ պատասխանատվության շրջանակների առումով: Հիմա էլ բողոքները կընդունվեն եւ կփոխանցվեն նամակների եւ ընդհանուր բաժին` գործերին հրատապ ընթացք տալու նպատակով: Այսինքն, աշխատանքային ժամերին, ըստ էության, բողոքների ընդունման եւ արագ ընթացք ապահովելու տեսակետից ոչինչ չի փոխվում, այս փոփոխության արդյունքում որեւէ բողոք անուշադրության չի մատնվի: Արագ արձագանքման բարդ, շուրջօրյա գործունեությունը` առանց աշխատանքային հստակ ժամերի, անվարձահատույց եւ միայնակ իրականացնելու պարտականությունը մեկ աշխատակցին հանձնարարելը (ինչ կարգով գործել է այդ ծառայությունը), նույնպես մարդու իրավունքների խախտում է: Բացի այդ, նման կարեւոր, պատասխանատու աշխատանքը պետք է դրվի ավելի լուրջ հիմքերի վրա, լինի հստակ կանոնակարգված, պարտադիր` կատարման համար, շուրջօրյա ու միանգամայն վստահելի: Մարդիկ, ովքեր զանգահարում են մարդու իրավունքների պաշտպանին` իրենց իրավունքների խախտման վերաբերյալ հրատապ բողոք ներկայացնելու, ակնկալում են շտապ արձագանք, եւ նրանք պետք է վստահ լինեն, որ այդ արձագանքը կլինի անհապաղ, եւ որ դա պատասխանատվություն ենթադրող հստակ պարտականություն է: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ` արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման շուրջօրյա ծառայությունը` չլինելով օրենքի պահանջ, չունի օրենսդրական կարգավորում: Աղբյուրը՝ http://www.ombuds.am/main/am/9/27/2429/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների