Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ըստ Ա.Սաքունցի` ՄԻՊ գրասենյակը վերածվում է իշխանություններին սպասարկող «սերվիսի»


9854Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «անարդյունավետության և արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով», այլևս չի գործելու գրասենյակի Արագ արձագանքման ծառայությունը:

Հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ծառայությունը փակելու իր իսկ պատճառաբանությանը հակասելով, արձանագրել է, որ Արագ արձագանքման ծառայության գաղափարը շատ կարևոր և անհրաժեշտ է, ուստի գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող (091) 008 817 հեռախոսահամարը դեռևս կշարունակի զանգեր ընդունել` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրեն զարմացնում են ՄԻՊ գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ Արագ արձագանքման ծառայությանը տրված իրավական գնահատականների մեջ առկա մի շարք հակասություններ: Ա. Սաքունցը հարց է տալիս, թե ինչի հիման վրա է Մարդու իրավունքների պաշտպանն անարդյունավետ գնահատում Արագ արձագանքման ծառայությունը:

Բացի դրանից` ինչպես եղավ, որ նշված ծառայությունը մինչ նորանշանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գործի անցնելը հնարավորություն ուներ գործելու, ընդ որում` Արթուր Սաքունցի բնորոշմամբ` այն գործում էր իրապես, և դրա վերաբերյալ կարելի է վկայակոչել բազմաթիվ փաստեր: «Այլ հարց է, որ կարող ենք չհամաձայնել Արագ արձագանքման ծառայության կողմից արձանագրված փաստերի հիման վրա ՄԻՊ-ի տված որոշ գնահատականներին»,- նշում է Սաքունցը:

Նրա խոսքերով` եթե արագ արձագանքման ծառայությունը, ըստ նորանշանակ ՄԻՊ-ի, օրենքի պահանջով չի եղել և չի ունեցել օրենսդրական կարգավորում, ապա ինչպե՞ս է այդ ծառայությունը շարունակելու գործունեությունը, և ինչի՞ հիման վրա է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ձևավորած աշխատանքային խումբը հստակեցնելու Արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը և լիազորությունները:

Արթուր Սաքունցը ցանկանում է իմանալ, թե նախկին ՄԻՊ, իրավաբանության դոկտոր Արմեն Հարությունյանն ինչ կարծիք ունի նոր նշանակված ՄԻՊ, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանի այն իրավական գնահատականի մասին, ըստ որի` Արագ արձագանքման ծառայության ոչ իրավական է:

«Նորանշանակ պաշտպանը ղեկավարվում է ոչ թե եղածը զարգացնելու, հզորացնելու, այլ ամեն ինչ զրոյացնելու և մաքուր թղթից վերստին կառուցելու միտումով: Ավելին, նման իրավական հակասական ձևակերպումը մեծացնում է մտահոգությունը, որ իսկապես ՄԻՊ ինստիտուտը վերածվելու է «սերվիս» կառույցի, բայց ոչ քաղաքացիների, այլ իշխանության տարբեր կառույցների գործառույթների սպասարկման համար»,- ասում է Արթուր Սաքունցը:

Նրա կարծիքով` ՄԻՊ գրասենյակում իրականացվող փոփոխությունները պետք է մշտապես լինեն հասարակության և հատկապես իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը՝ http://hetq.am/am/society/mip-10/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը