Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավապաշտպանները՝ դատախազության դեմ
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում Արդար դատաքննության իրավունք
/2011-Մարտ-26/
Լոռու մարզի դատախազությունը կայացրել է որոշում՝ մերժելով քրգործի հարուցումը
Լոռու մարզի դատախազությունը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացրել է համապատասխան որոշում՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Քննիչ Վահե Դոլմազյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել էր Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունը, սակայն, որոշում չէր կայացրել, այլ՝ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել էր գրությամբ: «Գրությունը իրավաբանական ուժ չունի. բողոքարկման ենթակա չէ»,- բացատրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս դատավոր Վոլոդյա Ղուկասյանի, բավարարել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվել էր օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել եւ դրա պատճենը ներկայացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը: «Դատախազությունը կայացրեց որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ չեն հիմնավորվել անօրինական խուզարկություն կատարելու՝ մեր կողմից նշված փաստերը»,- բացատրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը: Կազմակերպությունը որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով նույնպես մերժել է այն: «Այժմ դիմել ենք Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշումը վերացնելու պահանջով»,- նշում է իրավաբան Զալյանը: Հիշեցնենք, որ 2009թ. օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը: Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը: «Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ եղել է խուզարկություն կատարելու մասին որոշում: Նախաքննության մարմինը՝ քննիչը, խուզարկել է եւ օրենքով նախատեսված հասցեի բնակարանը, եւ այն բնակարանը, որտեղ խուզարկություն անելու իրավունք չի ունեցել,- մանրամասնում է իրավաբանը,- տեղում պարզել է, որ քաղաքացին, բացի այն հասցեից, որտեղ ինքը կարող է օրինական խուզարկություն կատարել, ունի այլ բնակարան, ապրում է այնտեղ, անօրինական կարգով խուզարկություն է կատարել նաեւ այդ բնակարանում»: Աղբյուրը՝ http://aravot.am/am/articles/rights/91173/view
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների