Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ընդդեմ գենդերային խտրականության
Մարդու իրավունքների պաշտպանություն Հանդուրժողություն Հասարակական քննարկումներ Մամլո հաղորդագրություն
/2011-Մարտ-24/
2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց «Ընդդեմ գենդերային խտրականության» խորագրով միջոցառում՝ նվիրված ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան՝ UNITED համաեվրոպական ցանցի ամենամյա ակցիայի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի ուսանողներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամեն տարի ակցիայի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ ուղղված տարբեր թեմաների ներկայացմանն ու քննարկմաննը: Այս անգամ հանդիպման թեման գենդերային խտրականությունն էր, որի նպատակն էր իրազեկել երիտասարդությանը ռասայական խտրականության, հատկապես, մեր իրականության մեջ գենդերային խտրականությանն ու հասարակության մեջ առկա կարծրատիպերի մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ու գերմանացի կամավորը մասնակիցներին ներկայացրեցին ռասայական խտրականություն հասկացությունը եւ խտրականության տարբեր դրսեւորումները, մասնավորապես գենդերային խտրականությունը եւ դրա դրսեւորման ձեւերը: Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը` «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»՝ մասնակիցները փորձեցին մեկնաբանել եւ ներկայացրեցին իրավիճակներ, որոնցում նրանք երբեւէ զգացել են ոչ ազատ ու հավասար: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ տեսական գիտելիքներ, ինչպես նաեւ մասնակցել խմբային աշխատանքներին: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը «սառած» պատկերների միջոցով, որպեսզի մյուսները կարողանան կռահել ներկայացված գենդերային անհավասարությունը: Միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց կարծիքը հայտնեցին միջոցառման շուրջ եւ այն, թե ինչպես են արդեն պատկերացնում գենդերն ընդհանրապես եւ թե ինչ հնարավորություններ կան հաղթահարելու կարծրատիպերը: Նրանք ծանոթացան նաեւ UNITED համաեվրոպական ցանցին եւ ներկայացված նյութերին: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ամեն անգամ ներգրավել երիտասարդների, որոնք տեղեկություն չունեն ընդհանրապես ներկայացվող թեմաների մասին եւ հետեւաբար հնարավորություն ունեն ձեռք բերել նոր գիտելիքներ եւ տարածել իրենց շրջապատում եւ իրենց հասակակիցների շրջանում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների