Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տոնում է հերթական տարեդարձը
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Մարտ-21/
13 տարի շարունակ պայքարում ենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման համար2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է իր 13-րդ տարեդարձը: Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղասիրությանը, քաղաքացիական նախաձեռնություններին եւ շահերի պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տարեկան ավելի քանի 400 քաղաքացիների: Իր գործունեության ընթացքում իրավակիրառ պրակտիկայի բարելավման նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է ավելի քան 45 նախադեպային դատական գործեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ պետական կառավարման մարմինների գործողությունների դեմ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կայացած կազմակերպություն է համարվում մոնիթորինգների իրականացման բնագավառում: Մասնավորապես՝ 1998 թ. կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 20 մոնիթորինգներ տարբեր բնագավառներում եւ ինստիտուտներում /նյարդահոգեբուժական բուժհաստատություններ, քրեակատարողական հիմնարկ, մանկատուն, ծերանոց, ոստիկանության բաժիններ, զորակոչի գործընթաց, զինված ուժերում մահացության դեպքեր, ռազմական բյուջե, ընտրական իրավունք եւ այլն/: Տարածաշրջանում մարդու իրավունքների կայացման եւ տարածման գործում մեծ է գրասենյակի դերը: Մարդու իրավունքների վիճակի եւ տարածաշրջանում խաղաղասիրության վերաբերյալ կազմակերպություն կողմից մշակված եւ տարածած տեղեկատվությանն են հղում արել միջազգային կազմակերպությունները՝ Human Rights Watch, Aminasti International, OSCE, Intrnational Crisis Group եւ այլն: Չնայած արձանագրված հաջողություններին, կազմակերպության գործունեությանը սպառնալիք է հանդիսացել 2010 թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ տարբեր զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածած տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ իշխանությունը չպետք է հանդուրժի կազմակերպության գործունեությունը, որը որակվել էր որպես պետության եւ պետականության հիմքերը խարխլող: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսուհետ եւս շարունակելու է իր ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման եւ կայացման բնագավառում՝ ընդլայնելով գործունեության շրջանակները:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների