Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Երեւան գնալը դարձյալ անհնար է Այսօր՝ 2011 թ. մարտի 17-ին, վանաձորցիները նորից հնարավորություն չունեն մեկնելու Երեւան:Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն Վանաձորի ավտոկայանում եւ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում: 2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երեւան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձում էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երեւան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանեց. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է»: Քաղաքացիներից մեկը նշեց. «Իսկ եթե էրեխես քննության է», աշխատակիցն էլ պատասխանեց. «Մարդիկ վիրահատությունից են ուշանում, դու քննությունից ես խոսում»: Քաղաքացիները դժգոհեցին նաեւ, որ երթուղային տաքսիներից եւս անհնար է օգտվել, քանի որ հրաման կա, որ ոչ մի մեքենա Երեւան քաղաք չի մեկնելու: Ավտոկայանում սպասողները փորձում էին Երեւան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով (մեր ուսումնասիրության ժամանակ քաղաքացիները պատրաստվում էին Երեւան մեկնել՝ մեկ հոգու համար վճարելով 2500 դրամ, երբ սովորաբար վճարում են 2000 դրամ): Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ էին մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկային: Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Առաջին դեպքը 2011 թ. փետրվարի 15-ին էր, երբ արգելվեց Գյումրի քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը Վանաձոր եւ Վանաձոր քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը դեպքի Գյումրի: Երկրորդ դեպքը 2011 թ. փետրվարի 18-ին էր, երբ արգելվեց Վանաձորի քաղաքացիներին մեկնել Երեւան՝ մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների