Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ոստիկանը չարաշահել է իր լիազորությունները, որի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել


Մարտի 14-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննեց և մերժեց ոստիկանի կողմից ապօրինաբար բաժին բերված քաղաքացի Գառնիկ Մելիքյանի հայցն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման։

Տաշիրի Մեդովկա գյուղի բնակիչ Գառնիկ Մելիքյանը չի կարողացել խոստացած մեկամսյա ժամկետում վերադարձնել խանութից գնած մեկ գլուխ պանրի դիմաց պարտքը։ Մոտ երկու ամիս հետո՝ 2010թ հոկտեմբերի 11-ին նրա տուն է եկել խանութի տիրոջ որդին՝ Ոստիկանության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկան Զոհրաբ Ծառուկյանը մեկ այլ ոստիկանի հետ՝ պահանջելու հոր պարտքը։

Ըստ հայցվոր կողմի՝ Զոհրաբ Ծառուկյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, ապօրինաբար և ստիպողաբար Մելիքյանին մեքենայով տարել է Ոստիկանության բաժին և, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն է գործադրել Մելիքյանի նկատմամբ (ՀՀ Քրեական օրենսգիրք, 309 հոդված)։

Ըստ տուժողի՝ Ծառուկյանը իրեն մի քանի անգամ ապտակել է և երկու անգամ հարվածել կրծքավանդակի վերին ձախ հատվածին։ Երկու-երեք օր Մելիքյանը զբաղվել է ամենօրյա աշխատանքով, որից հետո հարված ստացած մասում սուր ցավեր է ունեցել և 3-4 օր չի գնացել աշխատանքի։
Դրանից հետո Մելիքյանը Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել իր հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է դեպքից 6 օր անց։ Դատաբժշկի եզրակացության մեջ գրված է, որ վնասվածքներ չեն հայտնաբերվել, և հնարավոր չէ պարզել՝ եղել են, թե ոչ, քանի որ կարող է դեպքին հաջորդող օրերի ընթացքում անհետացած լինեին։

Հատուկ քննչական Ծառայության հատկապես կարևորագույն գործերով (ՀՔԾ ՀԿԳ) քննիչ Գորիկ Հովակիմյանը գործի վերաբերյալ նախապատրաստված նյութերը քննելով, 25.12.2010թ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել։ Քննիչի կայացրած որոշումը Գառնիկ Մելիքյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում, կրկին մերժում ստանալով դիմել է դատարան։

Հայցվոր կողմի փաստաբան Էդմոն Մարուքյանը դատարանում պնդեց, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվել և դեպքի մասին արժեքավոր տեղեկատվություն ունեցող ոչ բոլոր անձինք են քննվել։ Նա մասնավորապես պնդում էր, որ քննվեն տուժողի կինը՝ Լաուրա Մելիքյանը, և իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու նույն Սուրեն Անանյանը, ովքեր դեպքից հետո աջակցություն են ցույց տվել Գառնիկ Մելիքյանին և կարող են արժեքավոր տեղեկատվություն հաղորդել։

Փաստաբանը նշեց նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը գրությամբ տեղեկացրել է, որ Գառնիկ Մելիքյանի դիմումի հիման վրա կատարված ծառայողական քննության արդյունքներով քաղաքացիների միջև ծագած գումարային հարցերին անհարկի միջամտելու համար Ոստիկանության ավագ սերժանտ Զոհրաբ Ծառուկյանը ենթարկվել է կարգապահական տույժի։

Պատասխանող կողմը՝ քննիչ Գորիկ Հովակիմյանը, դատարանում պնդեց, որ նյութերով կատարվել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, Գառնիկ Մելիքյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել, որը հաստատել է նրան քննող բժիշկը։

Տուժողի կնոջը չհարցաքննելը նա բացատրեց նրանով, որ Լաուրա Մելիքյանը Ոստիկանությունում արդեն բացատրություն տվել էր, որը առկա է գործի նյութերում, և ինքը անհրաժեշտություն չի տեսել լրացուցիչ բացատրություններ վերցնելու։ Քննիչը տարօրինակ համարեց, որ Մելիքյանը դեպքից մի քանի օր անց է միայն ցավեր ունեցել և դիմել բժշկի։
Հովակիմյանը հերքեց հայցվոր կողմի փաստաբան Էդմոն Մարուքյանի այն պնդումը, որ ինքը Մելիքյանին հարցաքննելիս ուղղորդել և թելադրել է նրան, որի պատճառով փաստաբանը առարկություններ է ներկայացրել ցուցմունքի վերաբերյալ։ Մելիքյանը փաստաբանի ներկայությամբ ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն ոչ ոք չի ուղղորդել կամ թելադրել։ Նրա փաստաբանը դատարանում պնդում էր, որ իր պաշտպանյալը կաշկանդված է եղել իր համագյուղացու դեմ ցուցմունք տալիս։ Բացի այդ՝ լինելով հասարակ հովիվ և ունենալով ցածր իրավագիտակցության՝ նա նույնիսկ չի պատկերացրել՝ ինչ է նշանակում ուղղորդել։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին չհարցաքննելը ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հովակիմյանը բացատրեց այսպես. «Իմ կարծիքով, Արթուր Սաքունցը, և ընդհանրապես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շահագրգիռ կողմ են, որ ցույց տան իրենց աշխատանքը, դա իմ անձնական կարծիքն է»։

Ասվածին ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, որ «իրենք շահագրգիռ են, որ ոչ իրավաչափ գործող ոստիկանները օրենքի առջև պատասխան տան»։

Դատարանը ընդմիջումից հետո հրապարակեց վճիռը, որով մերժեց հայցը։
Հայցվոր կողմը պատրաստվում է վճիռը բողոքարկել։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը