Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Ժողովրդական հեռուստատեսությունը»` «Ա1+»-ի եթերում


97412«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վերսկսում է դրամահավաքը, որն այս անգամ ուղղված կլինի «Ա1+»-ի այլընտարանքային հեռարձակմանը:
Նշենք, որ թվային հեռարձակման մրցույթում ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին պարտվող էր ճանաչել:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ներկայացվեց «Ժողովրդական հեռուստատեսություն» ծրագրի հայեցակարգը: «Ժողովրդական հեռուստատեսություն»-ը եթեր կհեռարձակվի «Ա1+»-ի եթերում:

Այն, ինչպես ներկայացրեց խորհրդի անդամ, Մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը, կներկայացնի բազմակարծիք քննարկումներ, մշակութային, կրթական եւ այլ ծրագրեր:

Իսկ «Ա1+»-ի հեռարձակման համար ՀԸ տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ներկայացրեց 3 տարբերակ, որոնք նրա ասելով` բավականին բարդ ու թանկ են եւ խորհելու տեղիք են տալիս: Թվային հեռարձակմանը զուգահեռ իրականացվելու է արբանյակային եւ ինտերնետ հեռարձակում:

«Ինչպես գիտեք` մենք դիմել ենք դատարան` բողոքարկելով ՀՌԱՀ-ի որոշումը` վերջ դնելու համար այդ ամբողջ դերասանությանը: Նշեմ, որ այս առաջին տարբերակը շատ թանկ հաճույք է, այն իրականացնելը կախված կլինի մեր ապագա ֆինանսական եւ տեխնիկական հնարավորություններից»,- նշեց Մեսրոպ Մովսեսյանը` ավելացնելով, որ այն մոտավորապես կարժենա 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար:

Ի դեպ, ինտերնետային հեռարձակման վերամշակված տարբերակը կսփռվի նաեւ արբանյակով հայաստանյան, եվրոպական եւ ամերիկյան լսարանների համար. «Սա էլ բավականին թանկ եւ լուրջ ներդրումներ պահանջող տարբերակ է»:

Մեսրոպ Մովսեսյանը նկատում է, որ ինտերնետային հեռարձակումը նախորդ երկուսի համեմատ համեմատաբար ավելի էժան է:

«Ժամկետներն իրատեսական են. եթե գործընթացը բարեհաջող ընթանա, ապա այդ ամենը հնարավոր է 6 ամսվա ընթացքում կազմակերպել: Կարելի է սկսել քայլ առ քայլ կամ միանգամից»,-ժամկետների մասին ասաց նա:

Հոգաբարձուների խորհրդի անդամները նշեցին, որ եթե նախկին դրամահավաքը խորհրդանշական նպատակ ուներ եւ հանդես էր գալիս ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձնելուն, ապա այժմ արդեն կկարեւորվի նաեւ ֆինանսական կողմը: Ի դեպ, մինչեւ այժմ քվեարկել է մոտ 30 հազար հոգի, հավաքվել 1 մլն 250 հազար դրամ, 5410 ԱՄՆ դոլար, 110 եվրո:

Ինչ վերաբերում է «Ժողովրդական հեռուստատեսություն» ծրագրի բնույթին, ապա խորհրդի անդամ, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյան նշեց, որ այն կներկայացնի այնպիսի հարղորդումներ, որոնք պահանջում է հանրությունը եւ որոնք կհամապատասխանեն Հայաստանի այսօրվա հասարակական կյանքին:

Հոգաբարձուների խորհուրդն այսօր հանդես եկավ նաեւ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես կոչ է արվում հանրությանը միանալ դրամահավաքին ու ակտիվ մասնակցություն ունենալ «Ժողովրդական հեռուստատեսության» կայացմանը:

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/03/14/board-of-trustees




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը